Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի Արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց


Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի Արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց

  • 12-06-2013 14:27:16   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուի ավելի քան 18 000 ձեռագրերից շուրջ 3000-ը կազմում են արաբատառ ձեռագրերը /արաբերեն, պարսկերեն, օսմաներեն և այլն/: Դրանց նկարագրումը և ուսումնասիրումը Մատենադարանի գործունեության կարևոր ուղղություններից է: 
Այս առումով խոստումնալից համագործակցություն է ծավալվել Մատենադարանի և Արաբատառ ձեռագրերի միջազգային ընկերակցության միջև, որի շրջանակներում սույն թվականի հունիսի 18-22-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպվելու է Արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց՝ օժանդակությամբ Տեսաուրուս Իսլամիկուս հիմնարկության (Thesaurus Islamicus Foundation):
Մատենադարանի նորաստեղծ Արաբատառ ձեռագրերի բաժնի հրավերով դասընթացը վարելու է Լեյդենի համալսարանի պատվո պրոֆեսոր, «Journal of Islamic Manuscripts»-ի գլխավոր խմբագիր, ճանաչված գիտնական Յան Յուստ Վիտկամը: 
Դասընթացին մասնակցելու են 30-ից ավելի արևելագետներ, բանասերներ, պատմաբաններ, ձեռագրագետներ, արվեստաբաններ Հայաստանից և արտերկրից: 
 
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play