Մեկնարկել է <<Բոլորը գնում են Երևան>> ծրագիրը


Մեկնարկել է <<Բոլորը գնում են Երևան>> ծրագիրը

  • 13-06-2013 11:18:16   | Հայաստան  |  Մշակույթ

Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլhարմոնիայի մեծ համերգասրահում տեղի է ունեցել <<Բոլորը գնում են Երևան>> ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: 
Երևանի քաղաքապետարանի Ժողովրդական դիվանագիտության առաքելության հետ անցկացվող միջոցառման գլխավոր նպատակը հետխորհրդային երկրների մշակութային կապերի ընդլայնումն ու երիտասարդների միջև շփման նոր հնարավորությունների ընձեռումն է:
Միջոցառման շրջանակում հնչել է էստոնական ագային երաժշտություն, ելույթ է ունեցել նաև Հայաստանի պետական կամերային նվագախումը:
<<Բոլորը գնում են Երևան>> ծրագրի շրջանակում Երևան են այցելելու ավելի քան 500 օտարերկրյա հյուրեր՝ գիտնականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, լրագրողներ, նաև` զբոսաշրջիկներ Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և հետխորհրդային այլ երկրներից: 
Մինչև հունիսի 16-ը երևանյան տարբեր մշակութային կենտրոններում նախատեսված են ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, թատերական երեկոներ և տարբեր այլ միջոցառումներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծրագիրը շարունակական է, և հայաստանյան պատվիրակությունը փոխադարձաբար հյուրընակալվելու է Էստոնիայում:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play