Հայտնաբերվել են օձեր բնակելի տարածքներում


 

Հայտնաբերվել են օձեր բնակելի տարածքներում

  • 17-06-2013 12:31:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 17-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի 1-ին թաղամասի թիվ 53 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
 
***
 
Հունիսի 16-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 186 տանը նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
 
Տան բակում հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
 
***
 
Հունիսի 16-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի թիվ 13 փողոցի 14-րդ տանը հայտնաբերվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Հայտնաբերվել է 2 օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
 
***
 
Հունիսի 16-ին, ժամը 17.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցում  հայտնաբերվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
 
Թիվ 15 տան բակում հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
 
 ***
 
Հունիսի 16-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 112 տանը հայտնաբերվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Տան հյուրասենյակում հայտնաբերվել է լորտու տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
 
***
 
Հունիսի 16-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դ.Դեմիրճյան փողոցի թիվ 85 տանը նկատվել է օձ:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
 
***
 
Հունիսի 16-ին, ժամը 13.53-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Մաքրավանք թաղամասի Ե.Քոչարի փողոցի թիվ 4 տան բակում նկատվել է օձ:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն