Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում ավտովթարի է ենթակվել ոչ թե միկրոավտոբուս, այլ՝ ութ տեղանոց անձնական օգտագործման ավտոմեքենա


 

Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում ավտովթարի է ենթակվել ոչ թե միկրոավտոբուս, այլ՝ ութ տեղանոց անձնական օգտագործման ավտոմեքենա

  • 18-06-2013 17:29:37   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 17-ին որոշ լրատվամիջոցներում հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ հունիսի 14-ին Թուրքիայի Հանրապետության Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երևան - Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
 
Լուրի առնչությամբ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ լրատվամիջոցների կողմից ներկայացված տրանսպորտային միջոցը ոչ թե ուղևորափոխադրող միկրոավտոբուս է, այլ անձնական օգտագործման ավտոմեքենա։
 
Այն պատկանում է 1981թ-ին ծնված, իրաքահայ Արա Էդուարդ Հոսեփին, ով իր «Շևրոլե» մակնիշի  ութ տեղանոց  անձնական օգտագործման ավտոմեքենայով իր հարազատների հետ մասնավոր ուղերթ էր կատարում դեպի Հալեպ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն