Տեղի կունենա Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Շրջանավարտների տեղեկատուի» շնորհանդեսը


Տեղի կունենա Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Շրջանավարտների տեղեկատուի» շնորհանդեսը

  • 19-06-2013 17:23:33   | Հայաստան  |  Հայտարարություններ
Հունիսի 21-ին, ժամը 11:00-ին, Երևանի «Ռոյալ Թուլիփ»  հյուրանոցի ձմեռային դահլիճում տեղի կունենա Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) «Շրջանավարտների տեղեկատուի» շնորհանդեսը:  
ՀՖՀՀ-ի առաքելությունն է Հայաստանում տեղայնացնել բարձրագույն կրթության Եվրոպական ու ֆրանսիական փորձառնությունը`միաժամանակ շնորհելով հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ:  Համալսարանը նախաձեռնել է Հայաստանում նախադեպը չունեցող շրջանավարտների տեղեկատուի հրատարակությունը և հանրության ներկայացումը: Ինչպես դա ընդունված է արտասահմանյան լավագույն բուհերում, այս տեղեկատուն ներկայացնում է մեր համալսարանի շրջանավարտների աշխատանքի տեղավորման աստիճանը և զբաղվածության ոլորտները:                                            
Հայաստանում ֆրանսիական համալսարանը գործում է 2000 թվականից: Ժան-Մուլեն Լիոն 3 և Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանների հետ համագործակցության արդյունքում համալսարանի երեք`  կառավարման, Իրավաբանական և Մարքեթինգի ֆակուլտետները տվել են 1057 շրջանավարտ, որոնցից ավելի քան 70%-ը աշխատում է իրենց մասնագիտությանը համարժեք և միայն մոտ 6%-ն  է  սովորում կամ աշխատում  արտասահմանում:
Շնորհանդեսին հրավիրված են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում ֆրանսիական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի մասնաճյուղի նախագահ Ալեքսի Գովսիյանը, պաշտոնատար այրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ձեռնարկության ղեկավարներ: 
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
 
Հայաստանում ֆրանսիական համալսարանի
հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ.` 010 24 96 47
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ