Ծաղկաձորում կկայանա Կանանց առաջնորդության համաժողովը


 

Ծաղկաձորում կկայանա Կանանց առաջնորդության համաժողովը

  • 20-06-2013 14:43:47   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան` ՀԵԿԱ-ն, հրավիրում է ձեզ մասնակցելու և լուսաբանելու ս.թ. հունիսի 20-ից 22-ը Ծաղկաձորում կայանալիք Կանանց առաջնորդության համաժողովը: 
Կանանց առաջնորդության ակադեմիան ՀԵԿԱ-ի և Հայաստանում Խաղաղության Կորպուսի Գենդերային հավասարության եւ կանանց հզորացման նախաձեռնության (GenEq) համատեղ նախագիծն է, որը կազմակերպությունների մարզային ցանցերի շնորհիվ կզարգացնի տաղանդավոր կանանց կարողությունները ողջ Հայաստանում:
Լրագրողների համար տեղափոխումը կազմակերպվելու է.
- ս.թ. հունիսի 20-ին, ժ.15.30-ին, վերադարձը` նույն օրը, ժ. 20.30,
- Ս.թ. հունիսի 21-ին, ժ. 14.00-ին, վերադարձը` նույն օրը, ժ.18.00_ին: 
Նախատեսված փոխադրամիջոցները Երևանից Ծաղկաձոր կմեկնեն Աբովյան 37 հասցեից (ՀԵԿԱ-ի գրասենյակի մոտից): Մեկնել ցանկացողներին խնդրվում է զանգահարել 094 58 07 87 հեռախոսահամարին և հաստատել մասնակցությունը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀԵԿԱ Կանանց առաջնորդության ակադեմիայի մասին
 
Առաջնորդության ակադեմիայի ամսաթիվը`  2013թ. հունիսի 20-22
 
Աշխատաժողովի անցկացման վայրը` Ծաղկաձոր, «Գրողների տուն» հյուրանոցային համալիր
 
Աշխատաժողովի նպատակն է` նպատակասլաց 50 կանանց Հայաստանի ողջ տարածքից համախմբել Ծաղկաձորում՝ զարգացնելու համար նրանց անձնական և համայնքային կարողությունները: 
 
 
  «ՀԵԿԱ Կանանց Առաջնորդության Ակադեմիա 2013»-ի հիմնական ուղղություններն են.
 
Ուղղություն 1. Առաջնորդության համաժողով (հունիս 20-22, 2013)
 
Ուղղություն 2. Աշխատանքային մարզային խմբեր (հուլիս-հոկտեմբեր,2013թ.)
Համաժողովի ընթացքում կանայք կբաշխվեն աշխատանքային հինգ մարզային խմբերի՝ յուրաքանչյուրը կազմված հանրային ու մասնավոր ոլորտները ներկայացնող 10 մասնակցից: Յուրաքանչյուր խմբին կկցվի ՀԵԿԱ-ի ցանցից մեկ մենթոր: Համաժողովի ընթացքում, աշխատանքային խմբերում կանայք կստեղծեն հարաբերություններ միմյանց հետ, կընտրեն խմբի ղեկավար, ինչպես նաև իրենց մենթորի հետ կմշակեն հաջորդ երեք ամիսների աշխատանքային ծրագիրը խմբի համար: Ծրագրերի վերջնական տարբերակները կներկայացվեն հոկտեմբերի կեսին, հաջորդող միջոցառման՝ գործնական ճաշի ժամանակ:
 
Ուղղություն 3.Գործնական ճաշ ծրագրերի ներկայացման համար (հոկտեմբերի կես, 2013թ.)
Գործնական ճաշը տեղի կունենա Երևանում և կվերամիավորի բոլոր մասնակիցներին ու  մենթորներին, ինչպես նաև տեղական և միջազգային գործընկեր կազմակերպություններին:
    
 
 
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա
Հասցեն` ՀՀ, ք.Երևան, 0009, Աբովյան 37, բն.9
Հեռ.: (010)/(094) 58 07 87
Ֆաքս: (+37410) 58 07 87
info@aywa.am                                                                                                                                                                         www.aywa.am
www.businesswoman.am                                                                                                           
 
Նոյյան տապան  -   Հասարակություն