Լիբանանում հաջողվել է ճնշել գրոհայիններին. նրանց առաջնորդը դիմել է փախուստի


Լիբանանում հաջողվել է ճնշել գրոհայիններին. նրանց առաջնորդը դիմել է փախուստի

  • 25-06-2013 08:06:21   | Լիբանան  |  Քաղաքական

Լիբանանյան զինծառայողները այժմ լիովին վերահսկում են իրավիճակը Սայդա քաղաքում (Բեյրութից 40 կմ դեպի հարավ), ուր հունիսի 24-ին զինյալ խմբավորումների եւ բանակի միջեւ բախումներ էին տեղի ունեցել: ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, զոհվել է 16 զինծառայող, ավելի քան 100-ը վիրավորվել են: Տասնյակ գրոհայիններ հանձնվել են, սակայն նրանց առաջնորդին՝ ռադիկալ սունի քարոզչին՝ շեյխ Ահմեդ ալ-Ասիրին հաջողվել է փախչել: Սիրիայի ազատ բանակի պաշտոնական ներկայացուցիչ Բասամու Դադուն հայտնել է, որ ալ-Ասիրը փախչել է Սիրիա եւ միացել ապստամբներին: Մեկ այլ աղբյուրի համաձայն, լիբանանյան բանակի եւ  «Հեզբոլլահ» շիիթական խմբավորման դեմ «ջիհադ» հայտարարած ալ-Ասիրը թաքնվել է  Սայդայի մերձակայքում գտնվող պաղեստինյան փախստականների ճամբարում: Մեկ այլ վարկածով, ալ-Ասիրը հասել է Բեյրութում գտնվող Կատարի դեսպանատուն:
Հակատեռորիստական գործողությունների ընթացքում սպանվել է «Ջեբհատ ան-Նուսրա» ծայրահեղականների խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը, ով ղեկավարում էր Ալ-Ասիրի կողմից մարտնչող վարձկանների գործողությունները: Հայտնաբերվել են զենքի եւ զինամթերքի մեծ  պաշարներ:
 
Զինվորական դատախազությունը հրահանգ է արձակել շեյխ ալ-Ասիրի եւ նրա 123 կողմնակիցների ձերբակալման մասին:
Լիբանանի վարչապետի պաշտնակատար Նաջիբ Միկատին հունիսի 25-ը հայտարարել է որպես ազգային սգո օր:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական