Գ. Մակարյան. "Աշխատանքի միջավայրի պարտադրվող այսօրվա մոտեցումները պահանջում են աշխատողների համար առողջ ու անվտանգ պայմանների ստեղծում"


Գ. Մակարյան. "Աշխատանքի միջավայրի պարտադրվող այսօրվա մոտեցումները պահանջում են աշխատողների համար առողջ ու անվտանգ պայմանների ստեղծում"

  • 25-06-2013 18:33:38   | Հայաստան  |  Տնտեսություն

Հունիսի 25-ին տեղի ունեցավ  Աշխատանքի պաշտպանության և առողջության ու անվտանգության պահպանման բնագավառում «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ» խորագրով լավագույն կազմակերպությունների մրցանակաշխության արարողությունը:
 
Մրցանակաշխությունը ս.թ. փետրվար ամսին հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, որի արդյունքում հաղթող 4 կազմակերպությունները` «Էլբատ» ՓԲԸ, « Արմենիա» միջազգային օդանավակայանը, «Ֆիլիշին» ՍՊԸ-ն եւ «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ն  արժանացան   եռակողմ սոցիալական գործընկերների՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, կողմից Հավաստագրերի, որպես լավագույն գերազանցության կենտրոններ:
 
 ՀՀ Աշխատանքի եւ  սոցիալական հարցերի  առաջին տեղակալ Արա Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությանը, որ  նման հիանալի միջոցառում է կազմակերպել: «Ուրախ ենք, որ նման միջոցառումները  ավանդույթի ուժ են ձեռք բերում»,- ասաց   ՀՀ Աշխատանքի եւ  սոցիալական հարցերի  առաջին տեղակալը՝ միաժամանակ կարեւորելով այն փաստը, որ տարբեր գործատուներ իրենց աշխատանքային գործունեությունն ու գործարար միջավայրը համապատասխանեցնում են  այսօրվա պահանջներին: Ա. Պետրոսյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին ՀՀ Աշխատանքի եւ  սոցիալական հարցերի  նախարարությունը Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ իրականացնում է մի շարք հետաքրքիր ծրագրեր: 
 
 Հայաստանի Գործատուների Միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ նշեց, որ   Հայաստանի Գործատուների Միությունը 3 տարի իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են եղել գործարար միջավայրի զարգացմանը: «Նախորդ տարիներին  եւս անցկացրել ենք նմանատիպ միջոցառումներ, բայց առաջին անգամ ենք իրականացնում մի միջոցառում, որը հռչակում է «Գերազանցության կենտրոններ», իսկ դա նշանակում է, որ ընտրված կազմակերպություններն իրենց գործունեությունը մոտեցրել են իդեալականին»,- ասաց Գ. Մակարյանը: Նա նշեց, որ աշխատանքի միջավայրի պարտադրվող  այսօրվա մոտեցումները պահանջում են աշխատողների համար առողջ ու անվտանգ պայմանների ստեղծում:   
 
 Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը (ՀԳՀՄ) 2007թ-ից սկսած իրականացնում է աշխատանքներ կազմակերպություններում  Աշխատանքի  պաշտպանության  եւ աշխատողների առողջության պահպանման (ԱՊ) բնագավառում, բարեփոխումների նպատակով: ՀԳՀՄ մասնավորապես լինելով  ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի սոցիալական գործընկերության  կողմ` 2011-2012թ-ի ընթացքում իրականացրել է  մրցանակաբաշխություններ՝ խրախուսելու համար այդ ոլորտում լավագույն կազմակերպությունները:
 
Մրցանակաբաշխության շրջանում կազմակերպություններում իրականացվել են ԱՊ համակարգի նախնական գնահատումներ  ՀԳՀՄ փորձագիտական խմբի կողմից, որպես տեխնիկական աջակցություն կազմակերպություններում ուսումնասիրվել են նաեւ աշխատատեղերի վիճակը, առկա փաստաթղթերը անվտանգության նշանների առկայությունը:
 
ՀԳՀՄ  փորձագետներն ու խորհրդատուները որոշակի ժամանակահատվածում աջակցել են մրցանակաբաշխությանը մասնակցող կազմակերպությունների առկա  թերությունների վերացմանը, նպատակ ունենալով ԱՊ համակարգը հասցնել գերազանցության մակարդակի: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play