Մայքլ Ջեքսոնին սպանում էին փրոմոուտերները. հայտարարել է փոփ-արքայի որդին


Մայքլ Ջեքսոնին սպանում էին փրոմոուտերները. հայտարարել է փոփ-արքայի որդին

  • 27-06-2013 10:37:49   | ԱՄՆ  |  Հասարակություն

ԱՄՆ-ում շարունակվում է Մայքլ Ջեքսոնի ընտանիքի հայցով դատավարությունը աստղի վերջին հյուրախաղերը կազմակերպող ընկերության դեմ։ Հերթական դատական նիստին ելույթ ունեցավ փոփ-աստղի 16-ամյա որդին, որը հայտարարեց, որ իր հայրը գրեթե լացում էր АEG Live ղեկավար Ռենդի Ֆիլլիփսի յուրաքանչյուր զանգից հետո։ Մի անգամ էլ, ըստ դեռահասի, նրա հայրը հայտարարեց, որ իրեն ուզում են սպանել։
Պատասխանող կողմի փաստաբանները պնդում են, որ այդ ամենը դեռահասի մանկական երեւակայության արդյունք է։
Ավելի վաղ փորձագետը դատարանում հայտարարել էր, որ Մայքլ Ջեքսոնը տառապում էր ծանրագույն աստիճանի անքնությամբ, եւ եթե նա չմահանար դեղերի չարաշահումից, ապա նրան կսպաներ անքնությունը։
Ինչպես հայտնի է, երգչի մայրը՝ Քեթրին Ջեքսոնը դատական ճանապարհով փորձում է նույն ընկերությունից ստանալ 40 մլն դոլարի փոխհատուցում, հայտարարելով, որ այդ ընկերությունն է առաջարկել օգտվել այն բժշկի ծառայություններից, որը Մայքլին դեղի նման կործանիչ չափաբաժին է տվել։ Բժիշկը՝ Կոնրադ Մյուրրեյը, չորս տարվա ազատազրկման է դատապարտվել։
Աղբյուրը՝ ntv.ru
 
Նոյյան տապան  -   Հասարակություն