2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքում կհիմնանորոգվեն 30-ից ավելի փողոցներ
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով շարունակվում են մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Նախատեսված 30 փողոցներից այսօրվա դրությամբ հիմնանորոգումն ավարտվել է Չարենցի, Բագրևանդի,Ամիրյան,Դավիթ Բեկի,Քոչարյան, Մուրադյան, Հերացու, Բաբաջանյան, Արմենակյան,Գուլակյան, Բրայսի փողոցներում: Մի շարք փողոցներում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Սա պայմանավորված է նրանով, որ հիմնանորոգման ծրագիրը միաժամանակ կազմակերպելու պարագայում մայրաքաղաքում կխաթարվեր բնականոն երթևեկությունը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բոլոր դեպքերում ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը: