«Ոսկե ծիրան»-ը թույլ է տալիս երկխոսել ժամանակակից աշխարհի հետ


«Ոսկե ծիրան»-ը թույլ է տալիս երկխոսել ժամանակակից աշխարհի հետ

  • 09-07-2013 16:50:23   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը նշանավորվեց Շառլ Ազնավուրի «Աստղի» բացմամբ իր իսկ անվան հրապարակում, որին հաջորդեց բացման արարողությունը և բացման` Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ «Կրակել դաշնակահարին» (ռեժ.` Ֆրանսուա Տրյուֆո) ֆիլմի ցուցադրությունը Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իրադարձություններին ներկա էր ինքը` լեգենդար շանսոնիեն: Փառատոնի բացման արարողության ընթացքում Ազնավուրին հանձնվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը:
 
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:
 
Հասարակական կյանքի տարբեր ոլորտների՝ ներառյալ մշակույթի զարգացմանն ուղղված իր երկարաժամկետ առաքելությանը հավատարիմ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնին վերաբերում է որպես երկրի միջազգային վարկանիշը բարձրացնելու, հայության մշակութային ժառանգությունն ու առաքելությունը՝ կինոարվեստի հարուստ լեզվով ներկայացնելու արդյունավետ միջոցի: «Ոսկե ծիրան»-ին հաջողվում է իրականացնել վերընշվածը՝ միջազգային փառատոնին վայել բարձր մակարդակով:
 
«Ոսկե ծիրան»-ի մյուս առաքելությունն ազգային կինոյին թարմ շունչ հաղորդելն է: Հայկական կինոն պետք է շարունակի զարգանալ ու նաև ապրի աշխարհի հոգսերով, աշխարհի հետ միասին՝ որպես համաշխարհային կինոյի մի մաս: «Ոսկե ծիրան»-ը թույլ է տալիս երկխոսել ժամանակակից աշխարհի հետ, շոշափել ժամանակի միտումները, նոր համաշխարհային երանգներ բերել հայկական կինեմատոգրաֆ՝ շրջադարձ կատարելով դեպի ժամանակակից անհատը:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի համոզմամբ, մեզ` հայերիս, կինոն պետք է, որպեսզի մենք կարողանանք ամրապնդել մեր տեղն աշխարհի «մշակութային» քարտեզի վրա և միաժամանակ՝ կարողանանք դիմակայել գլոբալ մշակութային մարտահրավերներին՝ պահպանելով մեր մշակութային ինքնությունը: Մրցակցային հայկական կինոն հնարավորություն կտա վճռականորեն ընդարձակել այդ ինքնության ազդեցությունը:
 
«Յուրաքանչյուր նախագիծ որոշակի փուլեր է անցնում մտքից ծրագիր դառնալու ճանապարհին: Այդպիսին է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Եթե փորձենք պատկերավոր նկարագրել այն, ապա կարող ենք փառատոնի ամբողջ ընթացքը նմանեցնել մի կինոնկարի ստեղծման պատմության: Տասը տարի առաջ «Ոսկե ծիրանում» իշխում էր հուզականությունը. կար նպատակ և այն իրականացնելու երազանք: Մարտահրավերներով լի էր երկրորդ փուլը. գործողությունները զարգանում էին արագ, ինչպես action ֆիլմերում: Հարկավոր էր միջազգային հարթակում ներկայացնել մի երկիր, որը թեև դժվար նկատելի է  քարտեզի վրա իր զբաղեցրած տարածքով, սակայն մշակութային բազմադարյա պատմություն ունի: Սա արդեն  համատեղ իրականացված ծրագրի երրորդ փուլն է, որը նման է վավերագրական ֆիլմի: Տասնամյա ճանապարհի վավերագրողը կինոարվեստի սիրահարներն են: Հաճելի կինոդիտում եմ մաղթում բոլորին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Փառատոնի պաշտոնական բացման արարողության ընթացքում Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց «Ոսկե ծիրան» երևանյան փառատոնի 10-ամյակին նվիրված ոսկե մեդալ:  
 
Փառատոնը կամփոփվի Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով, որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է: Ի սկզբանե մշակվելով և զարգացվելով ուկրաինացի ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Օլենա Ֆետիսովայի կողմից` ֆիլմն իրականացվել է ֆրանսահայ կինոգործիչ Սերժ Ավետիքյանի հետ համատեղ ռեժիսորությամբ, ով նաև հանդես է գալիս ֆիլմի գլխավոր դերում: Պատմելով Փարաջանովի կյանքի ամենաուշագրավ իրադարձությունների և ստեղծագործությունների մասին` ֆիլմը Փարաջանովի արտասովոր աշխարհայացքի գունեղ մեկնաբանությունն է: Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի փակման հանդիսավոր արարողությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
 
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play