Տեղի ունեցավ <<Պատանի հնագետ>> դպրոցի 2013թ. ամառային դասընթացի շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությունը


Տեղի ունեցավ <<Պատանի հնագետ>> դպրոցի 2013թ. ամառային դասընթացի շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությունը

  • 12-07-2013 15:49:10   | Հայաստան  |  Մշակույթ

Այսօր <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի ունեցավ <<Պատանի հնագետ>> դպրոցի 2013թ. ամառային դասընթացի շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությունը, որին ներկա էին նաև Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող ֆրանսիացի հնագետները: 
Ողջունելով դպրոցի սաներին  և նրանց ծնողներին` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը կարևորեց հնագիտական ժառանգության պահպանությանն ուղղված ցանկացած կրթական նախաձեռնություն և ընդգծեց, արգելոց-թանգարանի հետևողականությունը դպրոցի աշխատանքների բարելավման ուղղությամբ:   
Էրեբունիում պեղումներ իրականացնող ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը իր խոսքում նշեց, որ թեև դպրոցն ընդամենը 2 տարեկան է, սակայն ուսումնական պրոցեսի կազմակերպումը բավականին տպավորիչ է և հուսադրող: Նա նաև կատակեց` պատանի հնագետներին անվանելով <<կոլեգաներ>>: Նկատելով, որ հնագիտությունը նվիրում է, որը շատ ավելի արթուն է վաղ տարիքում, Ստ. Դեշամպը հույս հայտնեց, որ այս նախաձեռնությունն իրապես նոր սերնդի շրջանում կնպաստի հնագետի մասնագիտության խրախուսմանը: 
<<Պատանի հնագետ>> դպրոցի 2013թ. ամառային դասընթացի շրջանավարտները 14-ն էին, նրանցից ամենից կրտսերը` 6 տարեկան Արտուշ Խաչատրյանն այս տարի է հաճախելու դպրոց:
 
<<Պատանի հնագետ>> դպրոցը կրթական նախագիծ է, որն իրականացվում է <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի կողմից: Դասընթացի հեղինակը թանգարանի աշխատակից, երիտասարդ գիտնական Միքայել Բադալյանն է:  
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play