Թեքահարթակների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի պատասխանը Անահիտ Բախշյանին
13-07-2013 13:45:56 | Հայաստան | Տնտեսություն
13 հուլիսի 2013, Երևան: Ս.թ. հուլիսի 1-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մամուլով տարածված՝ Երևանում կառուցվելիք 100 թեքահարթակների, դրանց նախահաշվի ու ֆինանսական հիմնավորումների, հասցեների և չափերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով: Ստորև հրապարակվում է քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչության պատասխանը վերոնշյալ նամակին:
Տիկին Բախշյանը հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանում հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակակն կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում հարցին՝ նամակում ակնարկված կազմակերպություններին խնդրելով իրեն տրամադրել քաղաքապետարան ներկայացրած առաջարկությունները: