Արամ Իսաբեկյանը վերընտրվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր


Արամ Իսաբեկյանը վերընտրվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր

  • 17-07-2013 11:04:11   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Անելկա Գրիգորյանը:  Խորհրդի 24 անդամներից նիստին ներկա են գտնվել 23-ը: Նիստի օրակարգում ռեկտորի  թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացումն էր: Սահմանված ժամկետներում ինքնաառաջադրված միակ թեկնածուն նախորդ 5 տարիներին ռեկտորի պաշտոնը զբաղեցրած ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էր, ով ներկայացրել է ակադեմիայի  զարգացման  հնգամյա ծրագիրը: Քննարկումից հետո,  համաձայն "Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին" ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կանոնադրության՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում 5 տարի ժամկետով միաձայն ՝  23 կողմ ձայնով, ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Արամ Իսաբեկյանը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play