Սատարենք Արցախի սահմանամերձ Թալիշ գյուղին


Սատարենք Արցախի սահմանամերձ Թալիշ գյուղին

  • 16-08-2013 20:26:59   |   |  Հայտարարություններ

Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը եւ "Թալիշի պաշտպան" հասարակական կազմակերպությունը նախաձեռնում են Արցախի սահմանամերձ Թալիշ գյուղի օգնության ծրագիր, որի առաջին փուլը գյուղի համար եւ հատկապես գյուղի դպրոցի համար կայուն, որակյալ եւ անվճար ինտերնետային կապի անցկացումն է:
 
Մասնագետերի կողմից արված ուսումնասիրության եւ նախագծային աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ Թալիշ գյուղին կայուն եւ որակյալ ինտերնետային կապ տրամադրելու համար պետք է կառուցել սարքավորումներով համալրված հատուկ աշտարակ` գյուղամերձ բլուրներից մեկի վրա: Աշտարակի եւ սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ է շուրջ 3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը եւ "Թալիշի պաշտպան" հասարակական կազմակերպությունը կազմակերպում են դրամահավաք` այս ծրագիրը մինչեւ ս.թ. սեպտեմբերի 1-ը իրագործելու համար: Խնդրում ենք բոլոր կազմակերպություններին ու անհատներին հնարավուրության սահմաններում դրամական աջակցություն ցուցաբերել այս ծրագրին: 
Ցանկանում ենք նշել, որ ինտերնետի մուտքը Թալիշ հիմք կհանդիսանա կազմակերպվելիք այլ ծրագրերի իրականացման համար, այդ թվում. 
 
- հեռավար ուսուցման դասընթացներ գյուղի աշակերտության համար, 
- տեսակամուրջների միջոցով պարբերական հանդիպումներ գյուղի համայնքի եւ Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի արվեստի մշակույթի գործիչների հետ, 
- առցանց հանդիպումներ քննարկումեր գյուղի այլ բազմաթիվ խնդիրների լուծման վերաբերյալ
- գյուղի համայքի աշխարհից կտրվածությունը հաղթահարելու, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու համար:
 
Թալիշի մասին.
Թալիշը Արցախի հյուսիսի սահմանամերձ գյուղ է, որի բնակչությունը Արցախյան ազատամարտի ընթացքում դեպորտացիայի է ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Գյուղը երկու տարի մնացել է գերության մեջ, հիմնովին ավերվել եւ այրվել է: Մոխրակույտերի վերածված Թալիշի ազատագրումից հետո գյուղ բնակության է վերադարձել եւ այժմ ապրում է շուրջ 150 ընտանիք: Գյուղում գործում է դպրոց եւ մանկապարտեզ:
Ադրբեջանի հետ շուրջ 50 կմ սահման ունեցող Թալիշն այժմ ունի անհապաղ լուծումներ պահանջող կենսապահովման հետ կապված բազմաթիվ խնդիրներ:
 
1. Չի գործում գյուղի ոռոգման ջրի համակարգը, քանի որ գյուղի ջրատարը սկիզբ է առնում այժմ ադրբեջանակն զինուժի կողմից վերահսկվող տարածքից:
2. Խմելու ջուրը տրվում է ընդամենը 2 օրը մեկ՝ 1,5 ժամով: Ջրագծերը ամբողջությամբ վերանորոգման կարիք ունեն:
3. Դեպի գյուղ տանող եւ գյուղամիջյան ճանապրահները անմիխար վիճակում են:
4. Գյուղի բնակչությունը հնարավորություն չունի դիտելու հեռուստատեսային որեւէ ալիք՝ անգամ արցախյան: Մի քանի ընտանիքն միայն հնարավորություն են ունեցել ձեռք բերել արբանյակային հեռուստատեություն դիտելու համար անհրաժեշտ սարքավորում: 
5. Գյուղում չի գործում հեռախոսացանց, իսկ բջջային հեռախոսակապը չափազանց վատ է գործում եւ չի ծածկում ամբողջ անգամ գյուղի ողջ տարածքը: 
6. Գյուղում չկա ինտերնետային կապ: 
Գյուղը փաստորեն գրեթե կտրված է ողջ արտաքին աշխարհից:
 
Գումարը կարելի է փոխանցել "Թալիշի պաշտպան" հկ բանկային հաշվի համարին: 
Արդշինինվեստբանկ
Հայկական դրամ , ԱՄՆ Դոլար, Եւրո. 2470101017460010
Ռուսական ռուբլի 2470101017460020
 
Հետադարձ կապ.
Երեւան, Իսահակյան 28. 3-րդ հարկ
Հեռախոս. 374 60 276461, 094473431, 055 509050
Էլ. Փոստ. [email protected]
 
"Թալիշի պաշտպան" հ/կ նախագահ,
"Թալիշի մարտական ջոկատի" հրամանատար,
Պահեստազորի փոխգնդապետ Միքայել Ապրեսյան 
 
Լրատվամիջոցների Համահայկական Ընկերակցության նախագահ,
"Նոյյան տապան" մեդիա միավորման նախագահ, փ.գ.թ.` Տիգրան Հարությունյան
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ