"Միջազգային կրթական տարածքում պետք է ընդգրկել նաև չճանաչված պետությունները".Ա.Աշոտյան


"Միջազգային կրթական տարածքում պետք է ընդգրկել նաև չճանաչված պետությունները".Ա.Աշոտյան

  • 24-07-2013 15:55:34   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ կրթության ոլորտում նախարարության և մեր երկրում ՄԱԿ-ի գործակալությունների համագործակցության բազմակողմանի և արդյունավետ փորձ է կուտակվել, և վերջիններս իրավամբ հանդիսանում են նախարարության հիմնական գործընկերները: Արմեն Աշոտյանի խոսքով` ՄԱԿ-ի աջակցությունը կրթական բարեփոխումներին կրել է ոչ միայն ֆինանսական, այլ նաև փորձագիտական և մեթոդական  բն ույթ: Որպես համագործակցության հաջողված փորձ` նախարարն ընդգծել է ՄԱԿ-ի միջազգային զարգացման գործակալության հետ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացված համատեղ ծրագրերը, ինչպես նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ներառական կրթության ոլորտում իրականացված բարեփոխումները: Արմեն Աշոտյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ ԱԺ-ի աշնանային նստաշրջանին հավանաբար կընդունվի "Հանրակրթության մասին" օրենքի փոփոխության նախագիծը, որի հիմնական առանցքը` համընդհանուր ներառականության անցումն է: Նախարարը  հայտնել է, որ նա� �ագծի մշակմանն աջակցել են միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունները` ընդգծելով, որ օրինագծի ընդունումից հետո էլ պետք է շարունակվի ակտիվ համագործակցությունը, քանի որ  գործընթացը հետագայում ևս պահանջելու է ֆինանսական և մեթոդական մեծ աջակցություն: 
Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուշադրությունն է սևեռել նաև մեկ այլ խնդրի վրա. "Դեռևս 1960 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է "Կրթության խտրականության մասին" հռչակագիր, և այդ համատեքստում ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը երկու գրություն եմ ուղարկել` բարձրացնելով չճանաչված պետությունների քաղաքացիների կրթության իրավունքի պահպանման խնդիրը` առաջարկելով մարդու կրթության իրավունքը չշաղկապել պետական խնդիրների հետ, այլ, ընդհակառակը, տարանջատել քաղաքականությունը կրթությունից և միջազգային կրթական տարածքում ընդգրկել նա և չճանաչված պետությունները: Առաջին  գրությանը ստացել ենք պատասխան նամակ, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկել և  աշխատանքային խումբ ստեղծել",-նշել է նախարարը: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև բուհերի վարկանիշավորման խնդրին` ընդգծելով, որ վերոնշյալ գործընթացը կարևորվում է կրթության որակի բարձրացման, մրցունակության, գործատուների ներգրավման, ինչպես նաև դիպլոմների փոխճանաչման տեսանկյունից: 
ՄԱԿ-ի մշտական համակարգողն իր հերթին վստահեցրել է, որ կանի հնարավորը` հաջողությամբ իրականացված կրթական բարեփոխումներին նոր թափ հաղորդելու և աջակցելու համար: 
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության ղեկավարության ստանձնման, ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառության, որպես գերակա ուղղություն հռչակված գյուղատնտեսական կրթության խնդիրներին առնչվող այլ հարցեր:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play