«Մայրաքաղաքում կանաչապատման մշակույթը պետք է սկզբունքորեն<br /> փոխվի»,- ասում է Երեւանի քաղաքապետը<br />


«Մայրաքաղաքում կանաչապատման մշակույթը պետք է սկզբունքորեն
փոխվի»,- ասում է Երեւանի քաղաքապետը

  • 31-01-2011 18:58:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գարնանը առեւտրի բավականին ակտիվ շրջան է, եւ առեւտրականների համար հարմարավետ պայմանների ստեղծման նպատակով պետք է ուսումնասիրել նոր մինիշուկաների կազմակերպման պահանջարկի անհրաժեշտությունը: Այս մասին նշվեց Երեւանի քաղաքապետարանում հունվարի 31-ին անցկացված աշխատանքային խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, խաղախապետարանը խիստ եւ հետեւողական է լինելու ապօրինի շինությունների եւ հողազավթումների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքը: Խորհրդակցությունում նշվել է, որ հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության եւ ուղեւորահոսքը կառավարելի դարձնելու նպատակով մշակվել է տրանսպորտի կառավարման նոր հայեցակարգի նախագիծը: Կ.Կարապետյանը շեշտեց բյուջետային ապառքների, ինչպես նաեւ գույքահարկի ու հողի հարկի հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը` առաջարկելով ճշտել եւ գնահատական տալ գույքային հարկերի բազային տվյալների մասով: Քաղաքապետի հանձնարարականների շրջանակում անդրադարձ եղավ Երեւանի կանաչապատման խնդրին: «Մայրաքաղաքում կանաչապատման մշակույթը պետք է սկզբունքորեն փոխվի»,- հայտարարեց քաղաքապետը: Ներկայումս մշակվում է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկված ֆունկցիոնալ կանչապատման համար նախատեսված ծրագիր, համաձայն որի Երեւանի այգիներն ու պուրակները պետք է համալրվեն տեղի բնակլիմայական պայմաններին համապատասխանող ծառատեսակներով ու բուսատեսակներով, ինչի արդյունքում ակնկալվում է նվազեցնել փոշու եւ տրանսպորտային արտանետումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Կրթության ոլորտի խնդիրների կապակցությամբ նշվեց, որ հանրակրթական դպրոցներում անհրաժեշտ է հրատապ լուծում տալ մի շարք խնդիրների: Ի մասնավորի կարեւորվեց հոգաբարձուների խորհրդի ձեւավորումը` առանձնակի կարեւորելով բարերարների կողմից կատարված հանգանակությունների եւ իրականացված ծախսերի թափանցիկության ապահովումը, նույն սկզբունքը ապահովելով նաեւ կրթական գործընթացում հավաստագրերի ստացման եւ տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներում: Անդրադառնալով մայրաքաղաքի նախադպրոցական հաստատություններում սննդի որակի եւ չափաբաժնի ուսումնասիրության հարցին, Կ.Կարապետյանը կարեւորեց երեխաների սննդակարգի մեջ անհրաժեշտ կալորիականության ապահովումը: Քաղաքապետը հատուկ ուշադրություն հրավիրեց այդ հաստատություններում վարձավճարների գանձման մասով առկա տարբերակված մոտեցումներին: «Մենք ունենք տարբեր վարչական շրջաններում տարբեր մոտեցում` մի երեխայի համար 0-ից մինչեւ 8000 դրամ գումարի գանձում: Ավանում զրո է: Ավանի օրինակը պետք է ուսումնասիրենք»,- նշեց Կ.Կարապետյանը: Աշակերտ-մշակութային օջախներ կապն ամրապնդելու նպատակով մայրաքաղաքի դպրոցներում այսուհետ կներդրվի աբոնեմենտային համակարգ: Այս հարցում քաղաքապետը կարեւորեց նաեւ «Կանազ» մշակույթի տան վերակառուցման եւ տեղում կինոթատրոնի ստեղծման անհրաժեշտությունը: «Կանազ կինոթատրոնը կարող է դառնալ սոցիալական կինոթատրոն, որտեղ տոմս չի վաճառվելու եւ որտեղ երեխաների համար կցուցադրվեն միայն հայրենասիրական, ճանաչողական ֆիլմեր»,- նշեց քաղաքապետը:
Նոյյան տապան  -   Հասարակություն