Ռուսաստանի դեսպանը կհանդիպի ռուսաստանյան բուհերի առաջին կուրսերի ուսանողների և նրանց ծնողների հետ


Ռուսաստանի դեսպանը կհանդիպի ռուսաստանյան բուհերի առաջին կուրսերի ուսանողների և նրանց ծնողների հետ

  • 31-07-2013 16:29:03   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատանը կկայանա բակալավրատի և մագիստրատուրայի հայ ուսանողների ավանդական ընդունելություն, ովքեր ռուսաստանյան բուհեր են ընդունվել ռուսաստանյան բուհերի առաջին կուրսեցիների միջպետական կրթաթոշակների ծրագրով:  
Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը կընդունի մոտ 80 ուսանողների և նրանց ծնողների:  
Հանդիպմանը կմասնակցեն կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության խորհրդական, Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, «ՀԿԵԳ» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցը, «Հայռուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, Ռուսագետների հայկական ասոցիացիայի, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի, Ռուսաստանի բուհերի շրջանավարտների միության, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցելու համար լրատվամիջոցներին անհրաժեշտ է հավատարմագրվել Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչությունում` 520360 (ավ. 36) հեռախոսահամարով, մինչև օգոստոսի 1-ը, ժ. 12.00.
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play