Մայրաքաղաքում գովազդային հին վահանակներն փոխարինվում են նոր, արդի գովազդային կրիչներով


Մայրաքաղաքում գովազդային հին վահանակներն փոխարինվում են նոր, արդի գովազդային կրիչներով

  • 29-08-2013 18:40:04   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքում շարունակվում են գովազդային վահանակները և պաստառները օրենսդրությանը  համապատասխանեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ չափորոշիչներին չհամապատասխանող գովազդների ապամոնտաժմանը զուգահեռ՝ ավելի քան 1000 տնտեսվարողի անվճար տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, մատուցվել են դիզայներական ծառայություններ՝ դարձյալ անվճար:   


Արդյունքում ապամոնտաժված գովազդների տեղում տեղադրվում են նոր պաստառներ ու վահանակներ, որոնք համապատասխանում են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի կողմից հաստատված գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների ու համաչափությունների նախագծին:


Մայրաքաղաքի փողոցներում տեղադրված գովազդային հին վահանակներն էլ փոխարինվում են նոր, արդի գովազդային կրիչներով: Տնտեսվարողների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արդեն սեպտեմբերին կփոխարինվեն Սայաթ-Նովայի պողոտայի գովազդները: 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են որ արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից կատարվում են նաև հավելյալ գույքագրումներ` մայրաքաղաքում առկա և օրենսդրությանը չհամապատասխանող գովազդների ապամոնտաժման 2-րդ փուլով նախատեսված աշխատանքները սեպտեմբերից սկսելու համար:
    
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play