Հայ եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է Իրաքի կրոնական<br /> առաջնորդների հանդիպմանը<br />


Հայ եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է Իրաքի կրոնական
առաջնորդների հանդիպմանը

  • 22-01-2011 11:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 18-ին, Ժնեւում, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կենտրոնական կոմիտեի ժողովի շրջանակներում տեղի ունեցավ Իրաքի կրոնական առաջնորդների հանդիպումը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս հանդիպմանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում էր Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, ով հանդիսանում է նաեւ Իրաքի քրիստոնեական Եկեղեցիների առաջնորդների խորհրդի գլխավոր քարտուղարը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են վերջերս Իրաքում քրիստոնյաների դեմ կիրառված հալածանքներին եւ ահաբեկչական գործողություններին: Կենտրոնական կոմիտեի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նրանք ընդգծել են Իրաքի բոլոր բնակիչների համար անվտանգության ապահով միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը: Իրաքի կրոնական առաջնորդները շեշտել են, որ Եկեղեցին Իրաքում շարունակում է մնալ ճնշման տակ, եւ, եթե այսպես շարունակվի, քրիստոնյաները կկանգնեն խիստ վտանգի առաջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն