Հստակեցվել են այն ուղղությունները, որոնց շրջանակում Երեւանը<br /> կհամագործակցի ՉԺՀ քաղաքների հետ<br />


Հստակեցվել են այն ուղղությունները, որոնց շրջանակում Երեւանը
կհամագործակցի ՉԺՀ քաղաքների հետ

  • 21-01-2011 18:24:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի եւ Չինաստանի քաղաքների միջեւ համագործակցության ընդլայնման եւ փոխշահավետ ծրագրերի իրականացման խնդիրներ են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հունվարի 21-ի հանդիպմանը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, կողմերը հստակեցրել են բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել ՉԺՀ քաղաքների հետ: Շնորհավորելով Կ.Կարապետյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, դեսպանն ասել է. «Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Երեւանը կունենա բուռն զարգացում եւ է'լ ավելի կգեղեցկանա»:
Նոյյան տապան  -   Հասարակություն