Երևանում կանցկացվեն հնավայրում հնագիտական գտածոների և խեցեղենի վերականգնմանը նվիրված դասընթացներ՝ իտալացի մասնագետների մասնակցությամբ


Երևանում կանցկացվեն հնավայրում հնագիտական գտածոների և խեցեղենի վերականգնմանը նվիրված դասընթացներ՝ իտալացի մասնագետների մասնակցությամբ

  • 03-09-2013 14:58:01   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև պատմամշակութային ժառանգության  պահպանության, ուսումնասիրության և վերականգնման բնագավառում իրականացվող համագործակցային ծրագրի շրջանակում սույն թվականի սեպտեմբերի 2-ից 21-ը իրականացվելու են հնագիտական մետաղե արտեֆակտների, հնավայրում հնագիտական գտածոների և խեցեղենի վերականգնմանը նվիրված դասընթացներ: 
Հնագիտական մետաղյա արտեֆակտների վերականգնման դասընթացը կկազմակերպվի սեպտեմբերի 2-ից 7-ը: Անցկացվող դասախոսությունները հայ մասնագետներին հնարավորություն կնձեռեն ծանոթանալու մետաղյա արտեֆակտների վերականգնման տեսությանը, Իտալիայում կիրառվող մեթոդներին, մետաղագործության պատմության հիմունքներին, մետաղի քայքայման, վերականգնման ու պահպանման խնդիրներին: Դասընթացի գործնական փուլում վերականգնող 5 մասնագետներ կաշխատեն ՀՀ պատմության թանգարանում` վերականգնելով թանգարանի կողմից հատկացված նմուշները:
Հնավայրում հնագիտական գտածոների վերականգնմանը նվիրված դասընթացը կկազմակերպվի սեպտեմբերի 9-ից 15-ը: Նպատակն է  ուսանողներին ծանոթացնել գտածոների պահպանման տեխնիկաներին պեղավայրում, ինչպես նաև պեղումներից հետո իրականացվող և առանձնակի բարդություն ունեցող ձեռագործ իրերի վերականգնման միջոցառումներին: 
<<Խեցեղենի վերականգնում>> խորագիրը կրող դասընթացը, որը կանցկացվի սեպտեմբերի 16-ից 21-ը, հնարավորություն կնձեռի ծանոթանալու խեցեղենի մշակման, վերականգնման տեսությանն ու տեխնիկաներին: ՀՀ ազգային պատկերասրահում իրականացվելիք գործնական աշխատանքների միջոցով ուսանողները կուսումնասիրեն նաև խեցեղենի մաքրմանը, ամրակայմանը, սոսնձմանը և բացակա հատվածների վերամշակմանն առնչվող խնդիրներ, կծանոթանան օգտագործվող նյութերին և տեխնիկաներին: 
Նշված դասընթացները կիրականացվեն իտալացի դասախոս Լուչչիա Միացցոյի կողմից:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play