Ավարտվեց Սերժ Սարգսյանի պետական այցը Հունաստան<br />


Ավարտվեց Սերժ Սարգսյանի պետական այցը Հունաստան

  • 20-01-2011 15:24:00   | Հունաստան  |  Քաղաքական
ԱԹԵՆՔ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պետական այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 20-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս էվթիմիուի հետ: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, այցի վերջին օրը Ս.Սարգսյանը կարճատեւ առանձնազրույց է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ, որից հետո տեղի է ունեցել ՀՀ նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական