Քննարկում քաղաքապետարանում՝ Սիսակյան 3 հասցեի հանրակացարանային 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ


Քննարկում քաղաքապետարանում՝ Սիսակյան 3 հասցեի հանրակացարանային 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ

  • 12-09-2013 10:21:22   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ:

 


 
Քաղաքապետի տեղակալը ընդգծել է, որ նախորդ շաբաթ կատարած այցի շրջանակում, տեղում ծանոթանալով ընդհանուր շենքային պայմաններին, իրավիճակը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել մայրաքաղաքի առաջնահերթ լուծում պահանջող 4-րդ աստիճանի վթարային շենքերի խնդրի կարգավորման շրջանակում որոշակի լուծում տալ նաև Սիսակյան 3 շենքի բնակիչների բնակարանային խնդրին: Մասնավորապես նշվել է, որ գործընթացը իրականացվելու է փուլային լուծման եղանակով: 

 


 
<<Հաշվի առնելով առկա ռեսուրսները քաղաքապետարանը պատրաստ է Սիսակյան 3 շենքի հետ կապված հարցի լուծումը քննարկել փուլային տարբերակով: Այդ նպատակով պետք է սահմանել որոշակի առաջնահերթություն կամ սկզբունքներ>>,-նշել է Վահե Նիկոյանը:
Հանդիպման շրջանակում բնակիչները ներկայացրել են իրենց կարծիքները, առաջարկներն ու դիրքորոշումները:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խնդրի փուլային լուծման հնարավոր տարբերակների և սկզբունքների քննարկման նպատակով, բնակիչների առաջարկությամբ,  հանդիպումից հետո քաղաքապետարանի համապատասխան վարչությունների կողմից կազմակերպվել է բնակարանների փաստացի զբաղեցման մասով գույքագրում:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play