Երեւանում անցկացվելիք «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսի վերաբերյալ ասուլիսի տեսագրությունը


Երեւանում անցկացվելիք «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսի վերաբերյալ ասուլիսի տեսագրությունը

  • 19-09-2013 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ


                                                                                                                       
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում  տեղի է ունեցավ  ասուլիս՝  Երեւանում անցկացվելիք «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսի վերաբերյալ: 
 
Բանախոսներն էին.
 
Մամիկոն Խուրշուդյան - ՀՀ Սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար 
Մարիամ Մանուկյան - «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերություն տնօրեն 
 
Թեմայի վերաբերյալ.
 
Սեպտեմբերի 20-22-ը Հյուսիսային պողոտայում կանցկացվի «Երկրները մեկ հարկի տակ» խորագրով փառատոն-ցուցահանդես, որին կմասնակցեն ինչպես տեղի արտադրող և ներկրող ընկերություններ, այնպես էլ` միջազգային ընկերություններ, ՀՀ-ում գործող բոլոր դեսպանությունների և հյուպատոսությունների ներկայացուցիչները, սփյուռքահայ ներդրող  գործարարներ: Փառատոնն իր բնույթով գործարար է, մշակութային, էթնիկ: Միջոցառումը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին լավագույնս ներկայանալու և ներկայացնելու սեփական արտադրանքը կամ ծառայությունը: Փառատոնը միտում ունի ավելի զարգացնել կապերը Հայաստանի, սփյուռքահայ և արտերկրյա գործարարների միջև: Փառատոնի մասնակից ընկերությունները կարժանանան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բարձր պարգևին: Լինելու է նաև մրցանակաբաշխություն, մասնակից ընկերությունները կարժանանան տարբեր անվանակարգեր մրցանակների: Ծրագրից գոյացած հասույթի մեծ մասը հատկացվելու է սիրիահայերի աջակցման ֆոնդին:
 
 
Փառատոնի աջակից՝      ՀՀ սփյուռքի նախարարություն
Գլխավոր գործընկեր՝     ՎիվաՍել-ՄՏՍ  ընկերություն
Գործընկերներ՝     ՀՀ Երևանի քաղաքապետարան և ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Հեղինակ և կազմակերպիչ ՝     «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերություն  (093 888 254, 091 111 297)
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1.NT.am
2.Newsarmenia.am
3.Armenpress.am
4. Azatutyun.am
5.Arminfo.am
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-27-64-62, 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին:
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play