Քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ Արցախի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ


Քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ Արցախի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ

  • 19-09-2013 14:12:47   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հանդիպել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող (նախկին գեղարվեստի Հ.5 ուսումնարանի) հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքի բնակիչների հետ: 
Քաղաքապետի տեղակալը նախ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը, առանձնահատուկ կարևորելով մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման հարցն ու խնդրի առաջնահերթ կարգավորման անհրաժեշտությունը,  այդ ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան քայլեր: 


 
Բնակիչների հետ քննարկման արդյունքում, նրանց կողմից ներկայացված առաջարկների համադրմամբ, խնդրի լուծման փուլային տարբերակի շրջանակում առաջնահերթ բնակարաններով կապահովվեն առաջին մասնաշենքում փաստացի բնակվող քաղաքացիները: 
<<Խնդիրը գտնվում է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո: Դեռ գարնանը ձեզ հետ ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝  փաստաթղթային վերջին ձևակերպումներից հետո առաջիկայում, կկազմակերպվի առաջին փուլով բնակարանների հատկացման գործընթացը և արդեն հնարավորություն կունենաք սահմանված ժամկետում տեղափոխվելու նոր բնակարաններ, որից անմիջապես հետո վթարային շենքը կքանդվի>>,- ընդգծել է Վահե Նիկոյանը:


 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպում-քննարկման շրջանակում առաջարկվել է նաև կազմակերպել առանձին քննարկում` որոշելու  երկրորդ փուլով բնակարանների տրամադրման առաջնահերթության  հարցը:   


 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play