Գոյություն ունի Հայկի Լաբիրինթը իրականու՞մ

30-09-2013 10:49:50   | Հայաստան  |  Առեղծվածներ
Արման Վարդանյանը իր ֆեյսբուկյան էջում գրում է.

Դեռևս մեկ տարի առաջ google map-ով, Իսլանդիայի հրաբուխները փնտրելիս, պատահմամբ Ատլատյան Օվկիանոսի հյուսիսում` Նորվեգական ծովի հատակին հայտնաբերեցի մի բան, որի մասին երբևէ ոչ գրվել է, ոչ խոսվել: Այն, որ հայտնագործությունս սենսացիոն է հասկացա ընթացքում, երբ որոշակի ուսումնասիրություններ կատարեցի: 
Լաբիրինթի (Տես նկ.1) աշխարհագրական կորդինատներն են՝հյուսիսային լայնության 65,818532. և արևելյան երկայնության 3,913879
նկ. 1 

Եվ այսպես օբյեկտը, որը հայտնաբերել եմ, գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում, Նորվեգական ծովում, Ֆառեռսկի կղզիներից 200 կմ հյուսիս, ջրի տակ` մոտավորապես 2000-3000մ խորության վրա: Օբեյտը` տիտանական չափսերի համաչափ գալարներ է: Գալարների ակոսների լայնությունը մոտ 1կմ է, ակոսի խորությունը մոտ 200-300մ, ակոսի ընդհանուր երկարությունը մոտ 7000 կմ, օբյեկտը զբաղեցնում է 240 000 ք.կմ տարածք: Այս տարօրինակ օբյեկտը, որքան էլ, որ զարմանալի է, գտնվում է ստորջրյա լեռնային շրջանում: 
Օբյեկտը կոչեցի Հայկի Լաբիրինթ, քանի որ կարծում եմ հայտնագործությունը ինձ է պատկանում, ուստի իրավասու եմ անվանակոչել ըստ իմ հայեցողության: Լինելով հայ նախընտրեցի մեր նախահոր` Հայկի անունը: 
Արժե նշել նաև, որ օբյեկտը շատ նման է Պերույում գտնվող Պալպա տեղանքում «Արևի ժամացույց» (տես. Նկ.2) կոչվող մեծ երկնապատկերին, որը փորված է երկրի մակերևույթին:

Կարծում եմ Հայկի Լաբիրինթը, որպես համաչափ երկրաչափական մարմին, երկրագնդի վրա ամենա մեծն է: 
Սկզբից կասկածում էի, որ այն կարող է լինել գազատար խողովակաշար, Քանի որ Նորվեգիան գազ և նավթ արդյունաբերող երկիր է, ուստի ստիպված եղա ուսումնասիրել ստորջրյա արդյունաբերական խողովակաշարերը: Առաջին` պարզվեց, որ ամենաերկար ստորջրյա խողովակաշարի երկարությունը 1200կմ է, այն Մեծ Բրիտանիան միացնում է Նորվեգիային: Երկրորդ` պարզվեց, որ ստորջրյա ակոս փորող սարքերը առավելագույնը փորում են ընդամենը 5 մ խորություն և 7 մետր լայնություն: 
 



Ջրի տակով անցնող ամենախոր խողովակաշարը ռուսները կառուցում են Սև ծովում: Նախագիծը կոչվում է "ГОЛУБОЙ ПОТОК" ամենա խորը տեղը, որտեղով անցնելու է խողովակաշարը 2200մ է (սպասվող ռեկորդ), խողովակի տրամագիծը 800մմ :
Համեմատելով Հայկի Լաբիրիթի հետ` հասկանում ենք, որ այն խողովակաշար լինել չի կարող, քանի որ չափսերով անհամեմատ մեծ է: Մարդկությունը դեռ չի հնարել այնպիսի մի հասկա մեքենա, որը կարողանար նման հետք թողնել, այն էլ այդպիսի խորության վրա և լեռնոտ տեղանքում: 
Գոյություն ունի Հայկի Լաբիրինթը իրականում, թե ոչ, մարդն է այն կառուցել, թե բնությունը կպարզվի հետագա գիտական հետազոտությունների արդյունքում միայն:
Արման Վարդանյան
 
 
 


Նոյյան տապան   -   Առեղծվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2930 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար