ԱՐՄԵՆԱԼ-ը վերազինում է հալա-ձուլման համալիրը


ԱՐՄԵՆԱԼ-ը վերազինում է հալա-ձուլման համալիրը

  • 01-10-2013 14:16:50   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի փայլաթեթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության կազմի մեջ)  արդիականացման  2013-2014 թթ. ծրագրի շրջանակներում անցկացնում է հալա-ձուլման համալիրի տեխնիկական վերազինում` մեծացնելու համար ալյումինե համաձուլվածքներից նախապատրաստվածքի թողարկումը: Ձուլածո նախապատրաստվածքը կիրառվում է փայլաթիթեղի արտադրության տեխնոլոգիական ցիկլում:
 
,Մեր նպատակն է ավելացնել ձուլածո նախապատրաստվածքի ամսական արտադրության ծավալը 3100 տոննայից մինչև 3700 տ: Դա կապահովի փայլաթիթեղագլանման սարքավորումների աճող պահանջը միջանկյալ արտադրանքի` ալյումինե ժապավենի տեսքով և թույլ կտա 2015-16 թթ. իրականացնել ռազմավարական նպատակը` հասնել 33,6 հազար տոննա փայլաթեթեղի տարեկան արտադրության ծավալին կամ ավելացնել ձեռնարկության արտադրողականությունը 27%ե,- ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը:
 
Այս տարի գործարանի հալման տեղամասը կհամալրվի տրանսֆորմատորային ութերորդ ենթակայանով և հավելյալ նոր տիպի հովարանով: ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի շրջանակներում արդեն իրագործվել է հալման տեղամասի անցման ծրագիրը 6 տոննանոց շերեփների, կրճատված է մետաղի լցման ժամանակը, ստեղծած է հալման վառարանների ինդուկտորների վերանորոգման տեղամաս: 2014 թ. նախատեսվում է տեղադրել բյուրեղացնող գլանների պղնձե շապիկներ, որը կավելացնի անձույլ գլանվածքի ագրեգատների արտադրողականությունը 25-30%: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն