«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցեց «Ավելի լավ Երևան» քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսին


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցեց «Ավելի լավ Երևան» քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսին

  • 14-10-2013 12:49:41   | Հայաստան  |  Տնտեսություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցեց հոկտեմբերի 12-ին Մաշտոցի պուրակում անցած «Ավելի լավ Երևան» քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսին: Ցուցահանդեսն անցել էր «Էրեբունի – Երևան 2795» տոնակատարությունների շրջանակներում: 
ՀԿԵ-ն ներկայացրեց արդեն իսկ իրականացված նախագծերը՝ «Երևան» կայարանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Ալմաստ» կառամատույցի  վերակառուցումը, Մանկական երկաթուղու վերանորոգումը, ինչպես նաև ներկա պահին ընթացող կենտրոնական կայարանի տակ գտնվող ստորգետնյա անցումի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները:
Ցուցահանդեսի այցելուները նաև հնարավություն ստացան ծանոթանալ «ՀԿԵ» ՓԲԸ Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի աշխատանքին և երկաթուղային ուղևորափոխադրումներին: 
Ցուցահանդեսին ներկայացվեցին Երևանի քաղաքային տնտեսությունում կատարված վերջին նորարարությունները, ներկա պահին իրագործվող նախագծերը,արտաքին ձևավորման եւ գովազդի, կառավարման տեխնոլոգիաների, ճարտարապետության և այլ ոլորտներում կատարված աշխատանքները:  
Էրեբունի-Երևան տոնն առաջին անգամ նշվել է 1968թ.-ին, երբ լրացավ քաղաքի 2750-րդ տարեդարձը։ Մինչև 1988 թվականը տոնը նշվում էր ամեն տարի, սակայն Հայաստանի անկախացումից հետո այս ավանդույթը վերսկսվեց միայն 1998-ին: 
Երևանը (Էրեբունի)՝ հայկական 13-րդ մայրաքաղաքը, հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.-ին Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից՝ Հայկական լեռնաշղթայի հարավ-արևելքում։ Անկյունաքարը, որի վրա փորագրված է Երևանի հիմնադրման տարեթիվը, մինչ այժմ պահպանվել է և գտնվում է Էրեբունի ամրոց-թանգարանում։ 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play