Հոկտեմբերի 15-ին մեկնարկում է Հայաստանում Սինոփսիսի շաբաթը (միջոցառումների ցանկ)
15-10-2013 20:15:44 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ԵՐԵՎԱՆ, Հայաստան, հոկտեմբերի 15, 2013 – Սինոփսիս ընկերությունը (Nasdaq: SNPS), ինտեգրալ սխեմաներում (ԻՍ) և էլեկտրոնային համակարգերում նորարարությունների արագացման համար օգտագործվող ծրագրային ապահովման, մտավոր սեփականության և ծառայությունների մատակարար համաշխարհային առաջատարը, այսօր հայտարարեց, որ Հայաստանում Սինոփսիսի շաբաթը տեղի կունենա հոկտեմբերի 15-19, Երևանում: Ամենամյա միջոցառումը տոնում է բիզնեսի, կրթության և ՀՀ կառավարության համագործակցության համատեղ ձեռքբերումները և հորդորում է բոլոր տեղական և միջազգային ընկերություններին միանալ Հայաստանում տեխնոլոգիաների տնտեսության զարգացմանը:
•Հոկտեմբերի 15, 10:00, Ութերորդ ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադա, Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտ (ՍԱՈՒԴ)
•Հոկտեմբերի 15, 15:00, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (ԵՏԱ) և Ռուս-հայկական համալսարանի (ՌՀՀ) շրջանավարտների 2013 թ.-ի ավարտական հանդիսավոր արարողություն, ՀՊՃՀ 2րդ մասնաշենք, Մեծ սրահ
•Հոկտեմբերի 16, 12:00, «ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի» արժանացած լավագույն ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողություն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, նախագահական նստավայր
•Հոկտեմբերի 16, 15:00, մամլո ասուլիս նվիրված Սինոփսիսի շաբաթը Հայաստանում 2013թ.-ի միգոցառումներին, Սինոփսիս Արմենիա գիտաարտադրական կենտրոն, գլխավոր շքասրահ
•Հոկտեմբերի 16, 17:30, Ութերորդ ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադայի մրցանակակիրների պարգևատրման և «ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի» հաղթողների մեծարման երեկո և ընդունելություն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
•Հոկտեմբերի 17, 11:00, Նոր լսարանի բացում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում (ԵՏԱ)
•Հոկտեմբերի 19, 10:00, Համայնքային կամավորական միջոցառում՝ ծառատունկ, ԵՊՀ-ին կից տարածք
Հայաստանում Սինոփսիսի շաբաթը ներառում է տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացմանը Հայաստանում: Այս միջոցառումներն իրականացվում են երկրի ՏՀՏ համայնքի, կրթական համակարգի և կառավարության հետ համատեղ, և ցուցադրում են մեր աշխատակիցների նվիրվածությունը և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը երկրում տնտեսության և նորարարությունների զարգացման համար:
Սինոփսիս Արմենիայի հաստատուն կայացման և զարգացման պայմաններում, Սինոփսիս ընկերության ճարտարագիտության գծով փոխնախագահ Անվար Ավադը կփոխարինի Սինոփսիսի մարքեթինգի գծով փոխնախագահ և Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին հայաստանյան մասնաճյուղի գործադիր պատասխանատուի պաշտոնում:
«Վերջին ինը տարիների ընթացքում Հայաստանում կատարած աշխատանքը իմ կարիերայի ամենագոհացուցիչ մասերից մեկն է կազմում, և ես չափազանց երախտապարտ եմ Հայաստանում Սինոփսիսի և իմ նկատմամբ առաջին օրվանից ցուցաբերած ջերմ ընդունելության և աջակցության համար», - ասում է Ռիչ Գոլդմանը: «Ես հպարտությամբ եմ նշում Հայաստանում և Հայաստանի համար մեր նվաճումների, որոնք արդյունաբերության, կրթական համակարգի և կառավարության միջև սերտ համագործակցության արդյունք են: Սինոփսիսը շարունակում է նվիրված մնալ մեր աշխատակիցներին և միտված է շարունակելու ներդրումները Հայաստանում՝ ընթացիկ գիտարտադրական գործունեության միջոցով: Անվար Ավադը այս ճանապարհն անցել է ինձ հետ առաջին օրվանից, երբ մենք միասին ոտք դրեցինք Հայաստան: Մեր մասնաճյուղի կայացման գործում նա, Հովիկ Մուսայելյանի հետ միասին, իմ անգնահատելի գործընկերն է եղել: Ես չեմ պատկերացնում նրանից ավելի լավ որևէ մեկին, ով կստանձներ մեր մասնաճյուղի ղեկավարությունը»:
«Սինոփսիս Արմենիայի հիմնադրման օրվանից մեր թիմի կարողությունները զգալիորեն աճել են: Այսօր, 550-ից ավելի ճարտարագետներով համալրված մեր հայկական թիմերը աշխատում են ամենաառաջատար կիսահաղորդչային գործընթացների վրա ընդհուպ մինչև 16 նանոմետրում իրականացվող FinFet տեխնոլոգիաները», - ասում է Անվար Ավադը: «Հայաստանում մեր նվաճումները վկայում են ընկերության բոլոր մակարդակներում Սինոփսիսի հավատարիմ աշխատակիցների արհեստավարժության և նվիրվածության մասին: Ես մեծ ակնկալիքներ ունեմ աշխատելու մեր թիմի հետ՝ հայաստանյան մասնաճյուղում և մեր աշխատակիցների համար շարունակական ներդրումներ կատարելու համար»:
«Մեր ամբողջ հայաստանյան թիմի անունից ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել Ռիչ Գոլդմանին: Իննամյա մեր համագործակցության ընթացքում, նա մեծապես նպաստել է հայաստանյան մասնաճյուղի կայացմանն ու Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը», - ասում է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: «Ես համոզված եմ, որ մեզ նոր նվաճումներ են սպասում Անվար Ավադի հետ, ով մեծ հարգանք է վայելում Հայաստանի թիմի աշխատակիցների կողմից»:
Սինոփսիս ընկերության և Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի մասին
Սինոփսիս ընկերությունն արագացնում է նորարարությունները համաշխարհային էլեկտրոնային շուկայում: Որպես էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) առաջատար, ընկերության ծրագրային ապահովումը, մտավոր սեփականությունն ու ծառայությունները օգնում են ճարտարագետներին հաղթահարել նախագծման, ստուգման և արտադրության ոլորտում առկա լուրջ մարտահրավերները: 1986թ.-ից ամբողջ աշխարհի ճարտարագետներն օգտագործում են Սինոփսիսի տեխնոլոգիաները՝ միլիարդավոր ինտեգրալ սխեմաների և համակարգերի նախագծման և ստեղծման համար: Սինոփսիս ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին՝ որպես Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով ԷՆԱ, արտադրության համար նախագծման (ԱՀՆ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ունենալով հարյուրավոր որակյալ հայ ճարտարագետներ՝ Սինոփսիսը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: ՏՏ ոլորտում ուսանողների համար հաջողությունների բարձրագույն մակարդակը խթանելու նպատակով ընկերությունը հովանավորում է տարբեր մրցույթներ: Սինոփսիս Արմենիայի ներդրումները ՏՏ ոլորտով չեն սահմանափակվում: 2010թ.-ին Սինոփսիս ընկերությունը ճանաչվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից Կորպորատիվ գերազանցության ամենամյա մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը՝ Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության և հաջողված բիզնեսի իրականացման համար: Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն տեղակայված է Երևանում: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում է: Ընկերությունն ունի ավելի քան 70 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում և Հնդկաստանում: Կարող եք այցելել Սինոփսիսի և Սինոփսիս Արմենիայի կայքերը հետևյալ հասցեներով՝ www.synopsys.com, www.synopsys.am: