Մոսկվայում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի կունենա համերգ՝ նվիրված Յուրի Հայրապետյանի 80-ամյակին


Մոսկվայում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի կունենա համերգ՝ նվիրված Յուրի Հայրապետյանի 80-ամյակին

  • 21-10-2013 12:01:20   | Ռուսաստան  |  Մշակույթ

 Այս տարի լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի 80-ամյակը։ Ե՜վ Հայաստանում, և՜ Հայաստանի սահմաններից դուրս տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ նվիրված Յուրի Հայրապետյանի հոբելյանին։ Մասնավորապես, հոկտեմբերի 22-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում համերգով հանդես կգա մոսկովյան կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 
Ծրագրում կհնչեն Մոցարտի, Շոպենի, Ռախմանինովի, Լիստի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես կգան Յուրի Հայրապետյանի տարբեր տարիների աշակերտները։
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play