“My Orange” բջջային հավելվածը՝ առաջինը հայկական հեռահաղորդակցության շուկայում


“My Orange” բջջային հավելվածը՝ առաջինը հայկական հեռահաղորդակցության շուկայում

  • 04-11-2013 15:24:08   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր Orange-ը ներկայացրեց “My Orange” նորարարական բջջային հավելվածը Android և iOS օպերացիոն համակարգերի համար՝ առաջինը հայկական հեռահաղորդակցության շուկայում: Այն նոյեմբերի 5-ից հասանելի կլինի Google Play Store-ում, իսկ նոյեմբերի 20-ից՝ AppStore-ում: Այն անվճար է և թույլ կտա Orange-ի բաժանորդներին իրենց հաշվի կառավարումը դարձնել շատ հարմարավետ և հաճելի: My Orange բջջային հավելվածի միջոցով բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները և փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը և այլն: My Orange բջջային հավելվածը նաև ընձեռում է ժամանցային ծառայություններից հեշտորեն օգտվելու հնարավորություն՝ դիտել Orange TV, օգտվել Orange Կինո ծառայությունից: Orange-ի մոտակա խանութը փնտրելիս այն կարելի է գտնել քարտեզի վրա, գեո-տեղակայման ծառայության օգնությամբ: Բոլոր նրանց համար, ում օգնություն է անհրաժեշտ, հասանելի է Orange-ի խորհրդատուների հետ ուղիղ առցանց խորհրդատվության հնարավորությունը:
 
«Ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են օգտվում սմարթֆոններից և պահանջում են բջջային ծառայություններից օգտվելու, ինչպես նաև բջջային հաշիվը կառավարելու համար ավելի ինտուիտիվ լուծումներ: Ինչպես միշտ, Orange-ն ընթանում է առկա միտումներին համաքայլ և իր հաճախորդների ամենօրյա կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար առաջարկում է իսկապես նորարարական և օգտակար լուծում», - ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ