Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության անդամների ասուլիսի տեսագրությունը


Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության անդամների ասուլիսի տեսագրությունը

  • 06-11-2013 13:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Նոյեմբերի 6-ի, ժամը՝ 13.00-ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում   տեղի է ունեցավ Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության /ՀՆՔՄԿ/  ասուլիսը:
 
Հյուրերն են՝ 
Անի Զախարյան - ՀՆՔՄԿ  նախագահ 
Ալինա Վարդանյան -  ՀՆՔՄԿ կանանց խորհրդի անդամ 
Հարություն Բազիկյան -  ՀՆՔՄԿ Երիտասարդական խորհրդի համակարգող 
 
 
 
Թեման` «Հայաստանի իշխանափոխության բանաձը Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության քաղաքական դիտանկյունից»: 
 
Թեմայի վերաբերյալ. 
 
Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցությունը մյուս շաբաթ հանրությանը կներկայացնի իր քաղաքական և տնտեսական ծրագրերի ողջ ռազմավարական փաթեթը, որն առավելագույնս արտացոլում է մոտակա տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության համար կուսակցության կողմից նախանշված և ամրագրված քաղաքական, տնտեսական, ազգային անվտանգության, կրթական, մշակութային ռազմավարական այն ուղղությունները և բանաձևերը, որոնք Հայաստանի ներկա ներքին և արտաքին քաղաքական իրադրության մեջ ամենաօպտիմալն են Հայաստանի Հանրապետության համար: Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցությունը կներկայացնի նաև տնտեսական այն արտադրական ուղություններն ու ծրագրերը, որոնք բռենդային կարող են հանդիսանալ Հայաստանի համար և կհնչեցնի նաև այդ բռենդների ազգային անվանումները: Խորը վերլուծության կենթարվեն նաև այն հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանի՝ Մաքսային Միությանը և Եվրամիությանը անդամագրվելիք տնտեսական հիմնավորումներով փաստարկված տարբերություններին, ինչպես նաև լուրջ մեկնաբանության և առողջ վերլուծության կենթարկվեն Հայաստանի ներքին քաղաքական ընդդիմադիր ուժերի մտավոր և գործնական պոտենցիալները: Կհնչեցվի Հայաստանի իշխանափոխության բանաձը Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության քաղաքական դիտանկյունից:
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1. Լայմ TV
2. ԱՐ TV
3.ԿենտրոնTV
4.Shant TV
5.NT.am
6. Nyut.am
6. Irates de Facto
7. News.am
8. Hraparak.am
9. Mardik.am
10. Yerevannews.am
11. Iravunk.com
12. Forums.am
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-27-64-62, 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play