Բակո Սահակյանը Լոս Անջելեսում այցելել է ՀՕՄ Արեւմտյան ԱՄՆ-ի շրջանային վարչություն եւ հանդիպել կազմակերպության ներկայացուցիչների հետ


Բակո Սահակյանը Լոս Անջելեսում այցելել է ՀՕՄ Արեւմտյան ԱՄՆ-ի շրջանային վարչություն եւ հանդիպել կազմակերպության ներկայացուցիչների հետ

  • 27-11-2013 15:15:55   | ԱՄՆ  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության Արեւմտյան ԱՄՆ-ի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ` ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ՀՕՄ-ուհիներին` Արցախին մշտապես սատարելու, համահայկական տարբեր ծրագրերին ակտիվորեն մասնակցելու համար: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական