Այսօր ավարտվում է Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի ձեւավորումն ապահովող առցանց քվեարկությունը


Այսօր ավարտվում է Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի ձեւավորումն ապահովող առցանց քվեարկությունը

  • 30-11-2013 15:22:25   | Հայաստան  |  Քաղաքական

Այսօր` 2013 թ. նոյեմբերի 30-ին  ավարտվում է Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի ձեւավորման հերթական փուլը` առցանց քվեարկությունը: Այս պահի տվյալներով քվեարկությանը մասնակցել են հազարավոր ընտրողներ` աշխարհի շուրջ 35 երկրներներց:

Քվեարկությունը կատարվում է միայն առցանց` http://www.western-armenia-election.org/votes/Consultation2013.php հղումով: Այստեղ կարելի է գրանցվել եւ ծանոթանալ պատգամավորության թեկնածուների ցանկը:

Ստորեւ ներկայացնում ենք Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի տարածած մամլո հաղորդագրությունը:

 

ՀՐԱՎԵՐՔ  ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 

 

Արեւմտեան Հայաստանի պատմութեան մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը հրավիրվում է մասնակցելու օրենսդրական նախաձեռնութեան՝ ընտրութիւնների, որի նպատակն է ստեղծել` Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան):

Իսկապես մեծ պատիվ եւ հպարտութիւն է, այն կարողութիւնը, որ մենք միասին կառուցենք առաջին պետական կառույցը, որն արդեն կազմված կլինի Ազգային Խորհրդից եւ Կառավարութիւնից, չնայած որ՝ մեր ավանդական տարածքները բռնազավթված են:

Քվեարկութեան կարգը պարզեցվել է, որպեսզի շատերը հնարավորութիւն ունենան մասնակցելու ընտրութիւններին:

http://www.western-armenia-election.org/votes/Consultation2013.php

1) Սեղմեք ցուցակի վրա, որպեսզի ծանոթանաք  պատգամավորութեան թեկնածուների ցուցակի հետ:

 

2) Գրանցվեք  եւ մասնակցեք, եթե դուք կողմ եք կամ դեմ պատգամավորութեան թեկնածուների ցուցակին:

3) Դուք կարող եք ձեռնպահ մնալ, ձեր քվեարկութիւնը միեւնույնն գրանցվելու է: 

 Ընտրութիւնները տեղի կունենան 2013 թվականի  նոյեմբերի 22-ին ժամը 08:00-ից մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 1-ը 00:00:

Ընտրութիւնների արդիւնքները կ՛հաստատվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից եւ կ՛հրատարակվեն երեքշաբթի՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին:

 

http://www.western-armenia-election.org/

Տարածել առանց  սահմանափակման

 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play