Խաղաղություն պահպանելու համար պետք է քաղաքակրթության էվոլյուցիա.Սամվել Քոչարյան


Խաղաղություն պահպանելու համար պետք է քաղաքակրթության էվոլյուցիա.Սամվել Քոչարյան

  • 02-12-2013 13:07:39   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայտնի է, որ ուրիշի փողերը հաշվելիս քոնը չի շատանում, բայց՝ փող հաշվելը շատ հաճելի է եթե իհարկե դրանք պարտքեր չեն, թեև սրանք էլ են հետաքրքիր ու սրանց մարելու մասին ոչ-ոք չի խոսում: Բայց, խոսել պետք է, քանի որ 13 տրիլիոն դոլար ԱՄՆ-ի պարտքը, ինչպես նաև մեր 4 միլիարդ դոլար պարտքը մի օր անպայման կուզեն, ու  այնժամ բարգավաճ ամերիկացիները չեն կարող մարել այն, քանի որ նրանք էլ մեզ պես մեջ-մեջ են արել ու վատնել վերոնշյալ գումարները, որոնց հետևանք ճգնաժամերը առայժմ լռեցվում են ֆիզիկապես:

Նկատենք, որ հայաստանցիներս ամերիացիներից 4 անգամ բարվոք վիճակում ենք, քանի որ Հայաստանում մեկ շնչի պարտքը մոտ 1000 դոլար է, իսկ ԱՄՆ-ում՝ 4000 (իսկ ռուսինը՝ Օ~, ոռա~):

Մենք, որ առաջինն էինք քվեարկել Մաքսայյին միության օգտին, դա ևս հաշվի էինք առել: Վաղ թե ուշ,  աշխարհի սովյալները գլխի կընկնեն, որ իրենց սովի պատճառը ոչ միայն երաշտն ու հեղեղներն են, այլ նաև բանկային ու վաշխառուական թալանը, օրեցօր աճող անաշխատ եկամուտներով ապրողներն ու ռազմական անհասկանալի ու անընդունելի ծախսերի անվան տակ գործող համաշխարհային ռեկետը:

Հասկանալի է, որ բազմաբևեռ աշխարհում խաղաղություն պահպանելու համար ոչ թե միջուկային ու աստղային սպառազինություն է պետք, այլ պարզապես քաղաքակրթության էվոլյուցիա:

ՄԱԿ-ը, Եվրոմիությունը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Բրազիլիան և մյուսները պետք է կազմակերպված «Ո՜չ» ասեն ամեն տեսակ մուլտիկուլտուրալիստներին, աղանդներին, գենդերային այլասերմանը, օֆշորային խարդախներին, միջազգային ու մյուս մաֆիաներին և ընդհանրապես այն ամենին, ինչը կեղտոտ, անթափանց ու հաճախ զինված ու թաքնված արգելապատնեշ է ստեղծում մարդկային հասարակության մարդավարի զարգացմանն արգելակողների ու խաթարողների համար: Կարծում եմ,  այս գործի կազմակերպողը, կատարողն ու առաջնորդողը կարող է լինել առաջին հերթին Ռուսաստանը, Պուտինի գլխավորությամբ:

Բարի գալուստ Պուտինին՝ Հայաստան և Գյումրի:

«Կարծիք հայության» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության նախագահ՝  Սամվել Քոչարյան   093-35-06-92, 01.12.13

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play