Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) ընտրությունների արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի տեսագրությունը


Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) ընտրությունների արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի տեսագրությունը

  • 17-12-2013 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Դեկտեմբերի 17-ի ժամը՝ 12:00-ին  «Նոյան Տապան»-ի մամուլի սրահում  տեղի է ունեցավ ասուլիս, որտեղ ամփոփվեցին եւ հրապարակվեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) վերջերս կայացած ընտրությունների արդյունքները։ 
 
 
Մասնակիցներ՝ 
Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ` Արմենակ Աբրահամյան (Ֆրանսիա, տեսակամուրջով),
Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյան (Հայաստան),
Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի ձեւավորման հատուկ կանձնաժողովի նախագահ` Արմեն Տեր-Սարգսյան (Ռուսաստան, տեսակամուրջով):
 
 
 
                                               ՈՐՈՇՈՒՄ
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորող
 Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի
 
16-ը դեկտեմբերի, 2013 թ.
 
Համաձայն «Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու մասին» Հռչակագրի ( 24-ը մայիսի 2013 թ.),ընդունված Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորող Հատուկ  Հանձնաժողովի կողմից, 2013 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 08:00-ից, մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ 00:00 ամբողջ աշխարհում բնակվող հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ իրականացվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ:
Ընտրություններն անցան ուղղակի եւ գաղտնի քվեարկությամբ:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու եւ ընտրությունները կազմակերպելու համար ստեղծվեց Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը (ԿԸՀ),  բաղկացած  15 անձից: ԿԸՀ անդամները ապրում են Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Սիրիայում, Ջավախքում: Նրանք լիազորված էին կազմակերպել եւ անցկացնել ամբողջ նախընտրական  քարոզարշավը, ընտրությունների  փաստացի ամփոփումը:
2013 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 17-ը ԿԸՀ անցկացրեց 28 նիստ, որոնց ընթացքում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու վերաբերյալ ընդունվեցին կանոնակարգային անհրաժեշտ փաստաթղթեր, հաստատվեցին ընտրողների ցուցակները, ստուգվեցին եւ հաստատվեցին պատգամավորության թեկնածուների ցուցակները, ինչպես նաեւ ստուգվեցին եւ հաստատվեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման ընտրության արդյունքները: 
Նախընտրական քարոզարշավի եւ ընտրությունների վերաբերյալ նյութերը պարբերաբար հրապարակվել են ԿԸՀ պաշտոնական կայքում եւ ԶԼՄ-ներում: 
Ընտրությունների կազմակերպման, այդ թվում՝ ընտրողների գրանցման, պատգամավորության թեկնածուների եւ քվեարկության համար ԿԸՀ կողմից ստեղծվել էր հատուկ կայք հետեւյալ հասցեով www.western-armenia-election.org, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին՝ 
1) Դիմել Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, 
2) Գրանցվել, որպես ընտրող, 
3) «Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու մասին» Հռչակագրում հրապարակված պայմանների համաձայն՝ գրանցվել, որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորական թեկնածու:
4) Գրանցված ընտորղները՝ Արեւմտյան Հայստանի քաղաքացիները, կարող էին մասնակցել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններին՝ ուղղակի եւ գաղտնի քվեարկությամբ: 
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածու առաջադրվել էին 75 անձ: 
Ներկայացված փաստաթղթերի ստուգման արդյունքում՝ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով 11 անձի դիմում մերժվել է ԿԸՀ կողմից: 
ԿԸՀ  այս որոշումը չի բողոքարկվել իրենց կողմից:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ձեւավորման կանոնադրության պայմանների համաձայն՝ թեկնածուների ցուցակում վերջնականապես գրանցվել են 64 անձ, որոնց անունները մտցվել են քվեաթերթիկ: 
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների թեկնածուների պաշտոնական ցուցակը հրապարակվել է 2013 թ. նոյեմբերի 22-ին ԿԸՀ կայքում՝ քվեարկության համար: 
2013 թվականի հունիսի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը՝ 41 երկրներից գրանցվել էին 17837 ընտրողներ, ովքեր որպես Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ իրավունք էին ստացել մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններին: 
Ընտրողները Հայաստանի Հանրապետությունից էին, Արցախից, Արեւմտյան Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Աբխազիայից, Ջավախքից, Ուկրաինայից, այդ թվում՝ Ղրիմից, Վրաստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Արգենտինաից, Ուրուգվայից, Բրազիլիայից, Մեքսիկայից, Ավստրալիայից, Գերմանիայից, Հունաստանից, Կիպրոսից, Չեխիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Դանիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Իսրայելից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Քուվեյթից, Եգիպտոսից, Թուրքիայի Հանրապետությունից: 
 
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման պատգամավորների ընտրություններին մասնակցել եւ քվեարկել են 17155 ընտրողներ, որը կազմում է գրանցված ընտրողների 96,176 %-ը:
72 քվեաթերթեր համարվել են անվավեր, որը կազմում է քվեարկությանը մասնակցողների 0,42%-ը: 
17062 ընտրող քվեարկել է կողմ, որը կազմում է քվեարկությանը մասնակցողների 99,458 %-ը: 
Դեմ է քվեարկել 0 ընտրող: 
Ձեռնպահ է քվեարկել 21 ընտրող, որ կազմում է 0.122 %-ը: 
Ընտրությունների արդյունքների համաձայն  Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման  պատգամավոր է ընտրվել 64 անձ:
Պատգամավորները ընտրվել են 10 երկրների  27 քաղաքներից:
Երկրներն են՝ Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա, Աբխազիա, Ջավախք, Դանիա, Հունգարիա, Շվեդիա 
եւ քաղաքներն են՝ Երեւան, Էջմիածին, Արմավիր, Աբովյան, Մոսկվա, Դոնի Ռոստով, Սոչի, Գագրա, Սուխում, Ախալցխա, Փարիզ, Մարսել, Նիս, Կրետեյլ, Վիեննա, Բոստոն, Գլենդել, Գոտենբուրգ, Մայնց, Օդենս, Բուդապեշտ եւ այլն: 
Ընտրված անդամները արմատով եւ ազգային ինքնությամբ ներկայացնում էին Արեւմտյան Հայաստանի  15 ավելի տարածքներ եւ մարզեր, այդ թվում Կարս, Բիթլիս, Վան, Տիգրանակերտ, Խարբերդ, Համշեն, Տրապիզոն, Կարին (Էրզրում), Իգդիր, Մուշ, Սեբաստիա, Սասուն, Կիլիկիա, Ջավախք և այլն :
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կազմում պատգամավոր են ընտրվել 20 կին, որը կազմում է ընդհանուր թվի 31%-ը: 
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների տարիքային կազմը հետեւյալն է՝ 
60 տարեկանից բարձր - 7 պատգամավոր, 
50 - ից 60 տարեկան - 20 պատգամավոր, 
40 - ից 50 - 16 պատգամավոր, 
30 - ից մինչեւ 40 - 11 պատգամավոր, 
30-ից փոքր - 10 պատգամավոր: 
Ամենատարեց պատգամավորը 78 տարեկան է, ամենաերիտասարդ պատգամավորը 21: 
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրությունների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:
Քվեարկության անցկացման եւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ հասցեով բողոքներ չեն ստացվել: 
 
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը որոշում  է ՝
1) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման պատգամավորների ընտրությունները համարել կայացած: 
2) Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման 64 պատգամավորների ընտրությունները:
3) Ներկայացնել հաստատման Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման  64 պատգամավորների լիազորությունները`  համաձայն հետևյալ ցուցակի.
1. Աբրահամեան Արմէնակ
2. Աբրահամեան Վրէժ
3. Աթաքեան Վլատիմիր
4. Ալեքսանյան Դավիթ
5. Ալեքսանյան Սաթենիկ
6. Առաքելյան Զաքար
7. Ավագյան Կարինե
8. Ավետիսեան Պերճ
9. Ավետիսյան Կամո
10. Բաբայան Հասմիկ
11. Բաբայան Տիգրան
12. Բալայան Դավիթ
13. Գայաեան Համբար
14. Գասպարեան Սարգիս  Ավատիս
15. Գյուլոյան Յուլիա
16. Գրիգորյան Վահան
17. Դալբաս Սեւան
18. Դահհան Պասսամ
19. Իչմելյան Սեյրան
20. Խաչատրյան Քաջիկ
21. Կարագոզյան Կարապետ
22. Հայրապետյան Կարինե
23. Հարմանդայան Արմենակ
24. Հարությունյան Արամ
25. Հարությունյան Հայկ
26. Հարությունյան Տիգրան
27. Հովհաննիսյան Արմէն
28. Հովհաննիսյան Զավեն
29. Ղազարոսեան Վիոլետա
30. Ղուշեյան Վահագն
31. Մաթեւոսյան Սմբատ
32. Մանասյան Գագիկ
33. Մանջիկեան Վարդան
34. Մելիքջանյան Արսեն
35. Մկրտչյան Արամ
36. Նազարեան Բեատրիչե
37. Նալբանդյան Աննա
38. Նահատակյան Անահիտ
39. Նիկողոսյան Ալվարդ
40. Շահբազյան Մարտիրոս
41. Շահբազյան Փառանձեմ
42. Շահնազարյան Անուշավան
43. Չատինեան Արմենուհի
44. Չիտյան Ազնիվ
45. Պետրոսյան Արմինե
46. Պետրոսյան Լյուդվիգ
47. Պրազյան Կարեն
48. Ջուլհակյան Տաթեւ
49. Սավգուլյան Հարություն
50. Սեգերտյանց Վաղարշակ
51. Սեդրակյան Վարդան
52. Սերոբյան Կարինե
53. Վարդանյան Կարեն
54. Տեր - Հովհաննեսով Կոնստանտին
55. Տեր - Հովհաննեսովա Կարինա
56. Տեր-Սարգսյան Արմեն
57. Տոզլիյան Կարինե
58. Տոնոյան Արմեն
59. Տրապիզոնյան Գալուստ
60. Փաշաբեզյան Տիգրան
61. Փիլիպոսյան Հրաչյա
62. Օհանյան Սաիդա
63. Ֆահրադյան Արմինե
64. ֆոն Բագրատունի Ռոլանդ  Ջոզեֆ
 
Որոշումը ընդունված է միաձայն: 
 
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորող 
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի Նախագահ՝ 
Արմեն Տեր-Սարգսյան
 
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորող 
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի Քարտուղար ՝ 
Վիոլետա Ղազարոսյան
 
16-ը դեկտեմբերի, 2013 թ.
 

Որոշումը ընդունված է միաձայն:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով(Խորհրդարան) ձեւավորող

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի Նախագահ՝

Արմեն Տեր-Սարգսյան

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով(Խորհրդարան) ձեւավորող

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի Քարտուղար՝

Վիոլետա Ղազարոսյան

 

16-ը դեկտեմբերի, 2013 թ.

Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները

1. Երեւան TV

2. Հ1TV

3. NT.am

4. Tert.am

 

 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ