Համաշխարհային բանկը դրական է գնահատել Հայաստանի կրթության համակարգում իրականացված բարեփոխումները


Համաշխարհային բանկը դրական է գնահատել Հայաստանի կրթության համակարգում իրականացված բարեփոխումները

  • 17-12-2013 12:47:20   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Համաշխարհային բանկը, վերլուծություն է կատարել Հայաստանի կրթության համակարգի վերջին տարիներին իրականացված բարեփոխումների  վերաբերյալ և  հրապարակել ուսումնասիրություն կրթական որակավորումների  վերաբերյալ:

Մասնավորապես, ՀԲ պաշտոնական կայքում ներկայացվել է երկու նյութ, որոնք վերաբերում են  բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և նախադպրոցական կրթության համակարգերի գնահատմանը:

Համաշխարհային բանկի անդրադարձում նշվում է, որ  կրթական բարեփոխումները ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրեր են, որոնց աջակցություն է ցուցաբերում նաև բանկը: Նախակրթարանների ծրագրի վերաբերյալ  նշվում է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանի մարզերում ստեղծվել են 275  նախակրթարաններ: Ծրագրում ընդգրկվել են հատկապես գյուղական այն բնակավայրերը, որտեղ դրանց կարիքն առաջնային է եղել և նախկինում տվյալ համայնքները նախադպրոցական  ուսումնական հաստատություններ չեն ունեցել: Նորաստեղծ նախակրթարանների գործունեության շնորհիվ  ավելացել է  երեխաների՝ նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկվածության ցուցանիշը, միաժամանակ ապահովվել է շուրջ 600 նոր աշխատատեղ՝ դաստիարակների և մանկավարժների համար: ՀԲ-ն ներկայացրել է նաև ծնողների կարծիքը՝ շեշտելով, որ ծրագրի վերաբերյալ հանրային գնահատականը դրական է: 

Բարձրագույն կրթության ոլորտում կատարված բարեփոխումներից ՀԲ-ն շեշտում է, որ ՀՀ բարձրագույն կրթական հասատատություններն ընդլայնել են եվրոպական բարձրագույն կրթական հասատատությունների չափորոշիչների ներառումն ուսումնական գործընթացի մեջ, և մեծ թվով եվրոպական երկրներ Հայաստանի հետ իրականացնում են ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր: Այս համատեքստում ընդգծվում է ՀԲ աջակցությունն ուսանողների գնահատման, ուսուցման մեթոդների արդիականացման, ժամանակակից գրադարանների և հետազոտական կենտրոնների ստեղծման աշխատանքներին: Նշվում է նաև, որ մի շարք օտարերկրյա ուսանողներ իրենց գոհունակությունն են հայտնել  Հայաստանի բարձրագույն կրթական համակարգից՝ ընդգծելով, որ իրենց երկրները շահագրգռված են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ բուհական կրթության ոլորտում: 
ՀԲ-ն ներկայացրել է նաև միջազգային և տեղական փորձագետների, բարձրագույն կրթության կառավարիչների գնահատականներ, ուսանողների, դասախոսների կարծիքներ՝ բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play