Սերժ Սարգսյանը պարգեւներ է հանձնել ՀՀԿ 20-ամյակին նվիրված ֆուտբոլային մրցաշարի հաղթողներին


Սերժ Սարգսյանը պարգեւներ է հանձնել ՀՀԿ 20-ամյակին նվիրված ֆուտբոլային մրցաշարի հաղթողներին

  • 06-11-2010 19:00:47   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին մայրաքաղաքի «Միկա» մարզադաշտում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից անցկացվող ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին` նվիրված ՀՀԿ 20-ամյակին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի Մամլո գրասենյակը, խաղի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է առաջին երեք տեղերը զբաղեցրած Շիրակի, Արմավիրի եւ Վայոց Ձորի թիմերին` հաղթանակի կապակցությամբ, եւ հանձնել պարգեւներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play