Ռուսաստանը ծրագրում է աջակցություն ցուցաբերել Կիևի և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մերձեցման գործին


Ռուսաստանը ծրագրում է աջակցություն ցուցաբերել Կիևի և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մերձեցման գործին

  • 28-12-2013 11:45:07   | Ռուսաստան  |  Վերլուծություն
«Հանձնաժողովը որոշել է հանձնարարել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին՝ կարճ ժամկետում ապահովել հուշագրի մշակումն ու ստորագրումը, որով նախատեսվում Ռուսաստանի Դաշնության աջակցությունն Ուկրաինայի և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մերձեցման գործին»,- ասված է ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի արձանագրությունում։
 
Բացի այդ, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վիկտոր Յանուկովիչի հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի համար ռուսական գազի գինը հազար խորանարդ մետրը մինչև 268,5 դոլարի իջեցնելու վերաբերյալ, ինչը, միևնույն է, բարձր է այն գնից, որը վճարում են ՄՄ մասնակից երկրները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Ռուսաստանի կողմից 15 մլրդ դոլարի եվրաբոնդեր գնելու շուրջ։
 
 
http://www.eurasec.com
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն