Աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը


Աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը

  • 28-12-2013 13:35:29   | Վրաստան  |  Իրավունք

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վրաստանում

Դեկտեմբերի 25-ին աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, որը գլխավորում էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ինքը և 2-րդ վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ալիկ Մարգարյանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արտակ Պողոսյանը:
Առավոտյան հայ-վրացական սահմանում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պատվիրակության և Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հանդիպումը։
Աշխատանքային հագեցված օրվա ընթացքում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը նախ հանդիպում ունեցավ Թբիլիսի քաղաքի ՆԳ գլխավոր վարչության պետ Գեորգի Դալակիշվիլու հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների ուժային կառույցների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, առաջադրվեցին հանցագործությունների դեմ պայքարի նոր մեթոդներ և ուղիներ, կատարվեց առաջավոր փորձի փոխանակում։
Հանդիպումից հետո համայց կատարվեց Վրաստանի ՆԳ գլխավոր վարչության Թբիլիսյան շրջանի Դզվելիի բաժին, որտեղ դարձյալ քննարկվեցին կողմերին հետաքրքրող և հրատապ մի շարք հարցեր։
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը եղավ նաև Թբիլիսի քաղաքի ՆԳ գլխավոր վարչության Իսանի-Սամգորի շրջանի ՆԳ բաժնում, որտեղ քննարկման առարկա դարձան հանցագործությունների նախականխման և կանխման աշխատանքների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։
Հաջորդ օրը համայցեր կատարվեցին նաև Վրաստանի ՆԳ գլխավոր վարչության Դեպարտամենտի պարեկային ոստիկանության ստորաբաժանում, ապա Վրաստանի ՆԳ նախարարության Սպասարկման գործակալություն: Համայցերի ընթացքում կողմերը դիտարկեցին փորձի փոխանակման և հետագա համագործակցության մի շարք հարցեր։
Նույն օրը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հանդիպում ունեցավ Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին աշխատանքի ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, քննարկվեցին հետագա համագործակցության առավել ընդլայնման և փորձի փոխանակման կարևոր հարցեր։ Միաժամանակ` կողմերը պատրաստակամություն հայտնեցին արագ և օպերատիվ արձագանքելու և փոխօգնություն ցուցաբերելու հանցագործությունների բացահայտման և քննությունից խուսափող անձանց հայտնաբերման աշխատանքներին: 
Դեկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձավ Երևան:
 
 
 
 

 

Նոյյան տապան  -   Իրավունք