Արեւմտյան Հայաստանի խորհրդարանն ավարտեց իր առաջին նստաշրջանը. ընտրվեցին նախագահ, խորհրդարանի նախագահ եւ վարչապետ


Արեւմտյան Հայաստանի խորհրդարանն ավարտեց իր առաջին նստաշրջանը. ընտրվեցին նախագահ, խորհրդարանի նախագահ եւ վարչապետ

  • 21-01-2014 10:41:13   | Հայաստան  |  Քաղաքական

Հունվարի 21-ին Արեւմտյան Հայաստանի խորհրդարանն ավարտեց իր առաջին նստաշրջանը, որն անցկացվել էր Փարիզի 14-րդ թաղամասում հունվարի 17-20-ը: Նստաշրջանի ընթացքում ընթերցվեց Արեւմտյան Հայաստանի Ընտրական հանձնաժողովի որոշումը` 2013 նոյեմբերին  կայացած խորհրդարանական ընրությունների արդյունքները  եւ շուրջ 18000 ընտրողների կողմից ընտրված Արեւմտյան Հայաստանի 64 պատգամավորների լիազորությունները հաստատելու մասին:

Խորհրդարանն իր առաջին նիստի ընթացքում ձեւավորեց իր ղեկավար մարմինները եւ մշտական հանձնաժողովները: Խորհրդարանի նախագահ ընտրվեց Արմեն Տեր-Սահակյանը (Ռուսաստան):

Հաստատվեցին Արեւմտյան Հայաստանի պետության կառուցվածքի վերաբերյալ օրինագիծը, ըստ որի Արեւմտյան Հայաստանը նախագահական պետություն է, ինչպես նաեւ մի օրինագիծ, որը հնարավորություն է տալիս խորհրդարանին` երկրում ուղղակի նախագահական ընտրություններ կազմակերպելու անհնարինության պայմաններում`  ընտրել երկրի նախագահին:

Պատգամովորները առաջադրեցին նախագահի թակնածուների եւ քննարկումներից եւ համապատասխան քվեարկությունից հետո Արեւմտյան Հայաստանի Նախագահ ընտրեցին Արմենակ Աբրահամյանին (Ֆրանսիա): 

Նախագահի երդման արարողությունից հետո Արեւմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը խորհրդարանին ներկայացրեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին (Հայաստան), որին հանձնարարվեց ձեւավորել կառավարության կազմ եւ երկամսյա ժամկետում խորհրդարանի հաստատմանը ներկայացնել կառավարության ծրագիրը:

Այսքանով Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի առաջին գումարման առաջին նստաշրջանն ավարտեց իր աշխատանքները:

 

Նոյյան տապան  -   Քաղաքական