Աշակերտը սպանել է ոստիկանի և մեկ ուսուցչի


Աշակերտը սպանել է ոստիկանի և մեկ ուսուցչի

  • 03-02-2014 17:38:06   | Ռուսաստան  |  Իրավունք

 Ոստիկանությունն առայժմ ճշտում է, թե ինչ է կատարվում ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի թիվ 263 դպրոցում, որը գտնվում է Օտրադնոե շրջանում:
Նախնական տեղեկությունների համաձայն, անհայտ անձը ներխուժել է դպրոց, կրակել պահակի վրա, վիրավորել նրան եւ մտնելով դպրոց պատանդ վերցրել կենսաբանության դասասենյակում գտնվող տասներորդ դասարանցիներին: Որոշ տեղեկությունների համաձայն, նա սպանել է նաեւ դեպքի վայր ժամանած ոստիկանին:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ հանցագործը բարձր դասարանցի մի աշակերտ է, որը սպանել է ոչ միայն ոստիկանին, այլ ուսուցիչներից մեկին: Նա արդեն ձերբակալվել է,-հայտնում է  top-news.am-ը: 

Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play