Մեկնարկել են 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը


Մեկնարկել են 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը

  • 08-02-2014 13:22:43   | Ռուսաստան  |  Սպորտ

Փետրվարի 7-ի երեկոյան Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում հանդիսավոր արարողությամբ տրվեց 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը: Ռուսաստանում անցկացվող ձմեռային օլիմպիադային մասնակցում են 88 երկրների մարզիկներ: Փետրվարի 8-ին պայքարի մեջ կմտնեն դահուկորդները, սնոուբորդիստները, չմշկորդներն ու գեղասահորդները,  կմեկնարկի  նաև կանանց հոկեյի մրցաշարը: Բացման հանդիսավոր արարողությանը տասնյակ երկրների ղեկավարների հետ մասնակցել է նաև  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հավելենք, որ  Հայաստանը Սոչիի օլիմպիական խաղերում ներկայացնում են չորս մարզիկներ:

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play