Կանցկացվի «Նյարդաբանությունը արվեստում» ցուցահանդես-մրցույթ


Կանցկացվի «Նյարդաբանությունը արվեստում» ցուցահանդես-մրցույթ

  • 14-02-2014 13:27:22   | Հայաստան  |  Հասարակություն

Ս.թ. մարտի 10-16, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ, «Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավի շրջանակներում կազմակերպում են «Նյարդաբանությունը արվեստում» ցուցահանդես-մրցույթ:
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու մրցույթին և ներկայացնելու Ձեր աշխատանքները` հետաքրքրաշարժ լուսանկարներ, նկարներ, քանդակներ, ձեռքի աշխատանքներ և այլն, որոնք արվեստի միջոցով ներկայացնում են մարդու նյարդային համակարգի և ուղեղի գործունեությունը, նյարդային համակարգի հիվանդությունները (Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդություններ և այլն) և այն ամենը ինչ կապված է նյարդաբանության հետ:
Մասնակից աշխատանքները ս.թ. մարտի 10-16 կցուցադրվեն ԵՊՀ Կենտրոնական մասնաշենքում: Հաղթողները որոշվելու են ցուցահանդեսի այցելուների և ժյուրիի քվեարկության արդյունքներով: Հաղթողներին սպասվում են արժեքավոր մրցանակներ: Մասնակցության համար խնդրում ենք գրել Ձեր անուն ազգանունը և հեռախոսահամարը [email protected] հասցեին: Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը`մարտի 5, 2014թ.:
«Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավ է, որի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ ուղղված ուղեղի հետազոտությունների և նյարդաբանության ձեռքբերումների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:
Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ-ն հայտնում է, որ մրցույթը իրականացվում է «Դանա» հիմնադրամի և Եվրոպայի նյարդաբանական միությունների ֆեդերացիայի աջակցությամբ:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն