Kaspersky հակավիրուսային և ապահով համացանցի լուծումներնր՝ 1 դրամով


Kaspersky հակավիրուսային և ապահով համացանցի լուծումներնր՝ 1 դրամով

  • 10-03-2014 17:56:27   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր Orange-ը, ամփոփելով  «Ապահով համացանց» միջոցառումների առաջին ամիսը, իր ինտերնետ ծառայությունների բաժանորդներին ներկայացրեց մեկ անակնկալ ևս. մարտ և ապրիլ ամիսներին ինտերնետի բոլոր սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն կունենան Kaspersky Anti-Virus և Kaspersky Internet Security ծրագրերն օգտագործել ընդամենը 1 դրամով:
 
Մեծապես կարևորելով երեխաների համար համացանցի օգտագործումն ավելի արդյունավետ և ապահով դարձնելու հիմնախնդիրը` Orange-ը երրորդ տարին անընդմեջ «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնում է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը: 
 
Փետրվարի 11-ին մեկնարկած այս ծրագրի ընթացքում արդեն շուրջ 2000 աշակերտներ մասնակցել են բաց դասերի` ստանալով համացանցից ապահով կերպով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր: Ծրագրի շրջանակներում կազմակերպվող հատուկ ծնողական ժամերի ընթացքում արդեն 200-ից ավել ծնողներ տեղեկատվություն են ստացել համացանցի ապահովության խնդիրների, հնարավոր վտանգների, ինչպես նաև իրենց երեխաների համար համացանցն ապահով դարձնելու հնարավոր ծրագրային լուծումների վերաբերյալ: Orange-ի 30 աշխատակիցներ անձամբ մասնակցում են ծնողների համար նախատեսված տեղեկացման դասընթացներին Երևան, Վանաձոր, Իջևան և Չարենցավան քաղաքներում: 
 
Հիշեցնենք,  որ «Ապահով համացանց» միամսյակի ընթացքում Orange-ն իր ինտերնետ բաժանորդներին ներկայացրել էր առավել գրավիչ և մատչելի պայմաններ: Մարտի 1-ից գործող այս նոր պայմանները ներառել են նաև Ինտերնետ Հիմա 15000 սակագնային պլանի բաժանորդների համար Kaspersky Internet Security ծրագիրը,  իսկ 
 
Ինտերնետ Հիմա 11000-ի օգտատերերի համար` Kaspersky Anti-Virus ծրագիրն անվճար օգտագործելու հնարավորությունները:
 
Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ և խորհուրդներ:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play