Բացահայտվել է «Մասիս» կայարանից կատարված գողությունը


Բացահայտվել է «Մասիս» կայարանից կատարված գողությունը

  • 12-03-2014 11:50:54   | Հայիթի  |  Իրավունք
Մարտի 10-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մասիս բաժնում ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի գծային հատվածից գողացել են կապի 220 մետրանոց հաղորդալար:
Նույն օրը, ժամը 17.05-ին, «Մասիս» կայարանից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արթուր Գ.-ին և 1960 թ. ծնված Գեղամ Ս.-ին: Նրանք խոստովանել են, որ իրենք են կատարել գողությունը:
Վնասի չափը պարզվում է:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ տվյալների՝ կատարվում է հետաքննություն:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play