Օհանավան և Ուշի գյուղերի կողքով անցնող ավտոճանապարհը կրկին բնակիչները փակել են (Լուսանկարներ եւ Տեսանյութ)


Օհանավան և Ուշի գյուղերի կողքով անցնող ավտոճանապարհը կրկին բնակիչները փակել են (Լուսանկարներ եւ Տեսանյութ)

  • 19-03-2014 12:57:30   | Արագածոտնի մարզ  |  Ականատեսի աչքերով



Այսօր Արագածոտնի մարզի 7 համայնքների բնակիչներ հերթական բողոքի ակցիաի շրջանակներում  կրկին  փակել Օհանավան և Ուշի գյուղերի կողքով անցնող ավտոճանապարհը, ինչպես նաև Կարբի և Օհանավան գյուղի մոտ կառուցվող ՀԷԿ-ի կառուցման վայր տանող ճանապարհը։ Այս մասին դեպքի վայրից «Նոյյան Տապան»-ին է հայտնում «ՆՏ»- ի  լրագրող Աննա Աղլամզյանը: Ըստ նրա՝ գյուղերում գործադուլ է հայտարարվել, և  այս անգամ ակցիային են միացել նաև կանայք ու դպրոցահասակ երեխաները: 
Գյուղացիներին զայրացրել է այն հանգամանքը, որ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը և չի այցելել իրենց մարզ՝ տեղում ծանոթանալու բնակիչների բողոքին։
Այս պահի դրությամբ՝  գյուղացիների հետ հանդիպման է եկել միայն Արագածոտնի մարզպետ՝ Սարգիս Սահակյանը: Տարածքում են նաև ոստիկանության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին հարյուրավոր գյուղացիներ մի քանի ժամով կրկին փակել էին Օհանավան-Ուշի ավտոճանապարը և պահանջել դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը, որի պատճառով, իրենց պդմամբ, իրենք զրկվելու են ոռոգման ջրից։ 
 
Բողոքի ակցիայի նկարներն այստեղ
 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play