ՀՀ ոստիկանության պետի աշխատանքային հանդիպումները Լոռու մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


ՀՀ ոստիկանության պետի աշխատանքային հանդիպումները Լոռու մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

  • 26-03-2014 14:19:57   |   |  Իրավունք


 

ՀՀ ոստիկանության պետի աշխատանքային հանդիպումները Լոռու մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարտի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզում աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: 
Մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ բարեփոխումների ընթացքին, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին, համակարգի լավագույն ավանդույթներին նոր մոտեցումները համադրելու և ժամանակակից ոստիկանություն ձևավորելու անհրաժեշտությանը: 
Ոստիկանության պետը նաև հավաստեց, որ ժամանակի ընթացքում ոստիկանությունում տեղ գտած արատավոր երևույթների, մասնավորապես՝ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ ցուցմունք կորզելու դեմ պայքարը հետևողական ու անշրջելի է:
Վերլուծելով օպերատիվ ծառայությունների և հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքի առանձնահատկություննները՝ ոստիկանության պետը կարևորեց պրոֆեսիոնալ ու ազնիվ ծառայությամբ հանրային վստահությանն արժանանալու առաքելությունը, ինչը ոչ միայն ոստիկանության ղեկավարության, այլև հասարակության պահանջն է: 
Ոստիկանության պետը շեշտեց ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի, յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության, երիտասարդ կադրերի հետ տարվող աշխատանքի կարևորությունն ու կրկին ընդգծեց գործնական պարապմունքների նշանակությունը անձնակազմի պրոֆեսիոնալ որակների բարձրացման համար:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման խնդիրներին, կոնկրետ ցուցումներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և հույս հայտնեց, որ նոր ոստիկանության կերտումն այլևս յուրաքանչյուր ոստիկանի պրոֆեսիոնալ արժանապատվության խնդիրն է:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ և ներկայացրեց հասարակության հետ համատեղ աշխատանքի մարտավարությունը:
Անդրադառնալով այն բնագավառներին, որտեղ ոստիկանությունը պատրաստ է համակողմանի իրավական և զուտ մարդկային աջակցություն ցուցաբերել համայնքներին ու քաղաքացիներին՝ ոստիկանության պետը նշեց, որ ակնկալվում է համարժեք արձագանք և պատասխանատու վերաբերմունք հանրության կողմից: 
Ամփոփելով հանդիպումը՝ ոստիկանության պետը հավաստեց, որ հասարակության վստահության և օժանդակության պարագայում ոստիկանությունն անպայման հասնելու է նախանշված ծրագրերի իրագործմանը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը սպառիչ պատասխաններ տվեց լրագրողների հարցերին:

 

Նոյյան տապան  -   Իրավունք