Ապրիլի 9-ից մայիսի 10-ը ՀԿԵ-ում անցկացվում է գծի և ենթակառուցվածքի գարնանային զննումը


Ապրիլի 9-ից մայիսի 10-ը ՀԿԵ-ում անցկացվում է գծի և ենթակառուցվածքի գարնանային զննումը

  • 14-04-2014 16:26:54   | Հայաստան  |  Տնտեսություն
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ապրիլի 9-ից մայիսի 10-ն անցկացվում է գծի և ենթակառուցվածքի գարնանային զննումը: 
Զննումն իրականացնում է ղեկավարության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ:  Գծի ստուգումը սկսվել է Այրումի, Վանաձորի ու Գյումրիի հատվածներից:
Նշված ժամանակահատվածում երկաթուղում անցկացվում է գծի, հարակից տարածքների և արհեստական կառույցների, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի սարքավորումների զննումը:
Զննման նպատակն է գծային տնտեսության ուսումնասիրումը, բացահայտված բացթողումների վերացումը, գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, գարնանային և ամառային սեզոնին աշխատանքի նախապատրաստումը: 
Գարնանային զննման ընթացքում առաջնահերթ ուշադրություն է դարձվելու երկաթուղու այն հատվածներին, որտեղ սահմանափակվել է գնացքների երթևեկության արագութունը, և  գծի առողջացման ծրագրերի իրականացմանը:  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն